հերթափոխ
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում
ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել,…
Մարտական հերթապահության հերթափոխ բանակում
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, հրահանգավորել խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթափոխի նախապատրաստում բանակում
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման աշխատանքներ: Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգվել է զինծառայողների սպառազինությունը և հանդերձանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթապահության հերթափոխ բանակում
3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ստորաբաժանման հրամանատարները հանձնարարականներ են տվել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթապահության հերթափոխ բանակում
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարական կազմը մանրակրկիտ ստուգել է հերթափոխում ընդգրկված անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։ Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։ Ավանդույթի համաձայն ոստիկանները…
Մարտական հերթապահության հերթափոխ բանակում
Սեպտեմբերի 12-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում կատարվել է մարտական հերթապահության հերթափոխ: Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ, ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու մարտական ծառայությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ոստիկանների հերթական խումբը մեկնեց սահման (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Վալերիյ Օսիպյանը փաստեց՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ…
Մարտական հերթապահության հերթափոխ
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները մանրակրկիտ ստուգել են մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները, հրահանգավորել հերթափոխում ընդգրկված զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթապահության հերթափոխ Զինված ուժերում
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Հերթափոխից առաջ զինծառայողները զորամասի բուժկետում անցել են բուժզննում, մասնակցել նախապատրաստական միջոցառումներին: Վերադաս հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։











