հիդրոէլեկտրակայան
Թուրքիան շարունակելու է երկիրը առաջ տանել էներգետիկայի ոլորտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է արել Twitter-ի իր էջում։ Այնտեղ, մասնավորապես, նշել է․ «Մեր կառավարման տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների շնորհիվ մեզ հաջողվեց այս ոլորտում Թուրքիային հասցնել լիովին այլ մակարդակի։ Այսուհետ ևս ներդրումներն առանց վարանելու շարունակելու ենք և հուսանք, որ մեր երկիրն էլ ավելի առաջ ենք տանելու էներգետիկայի ոլորտում»։ Նշվել է նաև, որ Թուրքիան հիդրոէլեկտրակայանների…
Նոր ՀԷԿ-երի ծրագրեր չեն կարող իրագործվել առանց ոլորտի կարգավորումների լրջագույն փոփոխությունների․ ՀԲՃ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր ՀԷԿ-երի կառուցելու թույլտվություններ ու ցանկություններ ունեցող տարբեր ընկերություններ, ինչը հանրային բնապահպանական օրակարգ է վերադարձրել այս խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախում ՀՀ քաղաքացիները նույնիսկ հացադուլի դիմեցին՝ ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման ու այդ խնդիրը կառավարական մակարդակով քննարկումների դաշտ բերելու նպատակով։ Այնտեղ դադարեցվեցին նոր…
Կարողացանք ապահովել կայուն ընթացքը մի ծրագրի, որը պիտի լուծեր Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրը․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, կառավարության գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, սկսել ենք 2008թ.-ին: Նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու հնարավորությունը ռիսկի տակ էր, քանի որ նախկինում հէկաշինության համար կառավարության կողմից 5 որոշում էր կայացվել, որոնք բոլորն էլ մնացել էին թղթի վրա: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց: Դյուրին…
Աշխատում են միայն հէկերը, որոնք կարող են ապահովել ՀՀ պահանջների մոտ 30-40 տոկոսը. Իոաննիսյան
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հիմնադիր, իրավաբան Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ՀՀ-ում էլեկտրամատակարարման խնդիրների հետ: «Ատոմակայանից և այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝ – Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որևէ միջուկային վտանգ չկա: – Երևանի ջերմաէլեկտրակենտրոնն և Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռևս անհասկանալի զուգադիպությամբ): – Մեծ հաշվով, աշխատում են…
Աբխազիայում մեկ շաբաթից կարող է դադարել էլեկտրաէներգիայի մատակարարումը
««Ինգուրի» ՀԷԿ-ում ջրի կրիտիկական պակասի պատճառով հիդրոէլեկտրակայանը չի կարողանա էլեկտրաէներգիա արտադրել և մատակարարել Աբխազիային, այնպես որ, դե ֆակտո իշխանությունները պետք է մտածեն այլընտրանքային աղբյուրների մասին, որպեսզի էլեկտրաէներգիա չկորցնեն»,- հայտարարել է ՀԷԿ-ի ֆինանսական տնօրեն Զվիադ Քիլասոնիոն Sputnik Georgia-ին տված հարցազրույցում: Այն, որ Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ կարող են խնդիրներ ծագել, հայտնի դարձավ անցյալ շաբաթ ՀԷԿ-ի տնօրենների…