Հիսուսի արձան
Ակունքի հանրային լսումները. Հիսուսի արձանի նախագիծի բնապահպանական և ժառանգության մտահոգությունները
Ակունքում տեղի ունեցած հանրային լսումները բացահայտեցին ընթացակարգային խախտումներ և բնապահպանական վնասի մտահոգություններ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի Հիսուսի արձանի նախագծի շուրջ։
Հանրային լսումներ Հիսուս Քրիստոսի արձանի վիճահարույց նախագծի շուրջ Ակունքում
Ակունքում նախատեսված են հանրային լսումներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծի շուրջ, որոնք մտահոգություններ են առաջացնում բնապահպանական և մշակութային ժառանգության պահպանության հետ կապված:
Հիսուսի արձանի կառուցումը շատ գործոնների խաթարման պատճառ է հանդիսապում
Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուսի արձանին. ««Հատիս» հրաբուխը 14 oգոստոսի 2008 թվականի ՀՀ կառավարության N 967-որոշմամբ ճանաչված է որպես բնության հուշարձան և Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն չի կարող օտարվել, առանց ՀՀ կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխության: Նախ…
ԱԼՏ ֆեդերացիան դեմ է Հատիս գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան դեմ է Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը, որի մասին հայտնի է դարձել մամուլի միջոցով։ Այսինքն, արձան տեղադրողը որևէ հանրային քննարկում չի կազմակերպել, որին մասնակցելով հնարավոր կլիներ արտահայտել մտահոգություններն ու առարկությունները։ Նշված փաստի վերաբերյալ ֆեդերացիան տարակուսանք ու անհամաձայնություն է հայտնում լեռնագնացության տեսանկյունից մեծ հետաքրքրություն ունեցող Հատիս լեռան վրա արձանի…
Բողոքի ակցիա Հատիսի գագաթին
Մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել են Հատիս լեռան գագաթ՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։ – Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։ – Հատիսը լեռնագնացների սիրելի և ամենապահանջված լեռներից է։ Հատիսից…
Շարունակում են քանդել Հատիս հրաբուխ բնական հուշարձանը
Շարունակում են քանդել Հատիս հրաբուխ բնական հուշարձանը: Քաղաքացիական ակտիվը գնացել են տեսնելու, թե ինչ է կատարվում Հատիս լեռան վրա։ Այս ամենը սկսվեց նրանից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ նախնական դրական կարծիք էր հայտնել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման վերաբերյալ։ Քաղաքացիական ու մասնագիտական հանրույթը դեմ է դրան և միջոցառումներ է ձեռնարկում, ստորագրահավաք…
ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ. Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը
Կոլետիվ հանրագրին միանալու համար անհրաժեշտ է հուլիաի 17-ին և 18-ին, ժամը 7-ին լինել ք. Երևան, Անգլիայի այգում, որտեղ տեղի կունենա կոլեկտիվ հանրագրին միանալու ստորագրահավաքը։ Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ այստեղ։ Կոլեկտիվ հանրագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև. ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և դրան հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը…
ՀԱՆՐԱԳԻՐ. Կասեցնել Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» արձանի տեղադրմանը Հատիսի գագաթին առաջացրել է քաղաքացիների զայրույթը։ Բացվել է էլեկտրոնային հանրագիր, որտեղ մարդիկ միանում են արձանի կառոցման կասեցման կոչին, և արդեն կոչին միացել է 600-ից ավել մարդ։ Եթե ցանկանում եք միանալ կոչին, ապա անցեք այս հղումով։ Հաշվի առնելով Հայաստանում պաշտպանական և ավնտանգության խնդիրները, երկրում տիրող սոցիալ-տնտեսական անկայուն…
Հիսուսի արձանը լինելու է ամենալավը ու դարերի պատմություն է ունենալու․ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հիսուսի արձանի վերաբերյալ ծրագրի մասին։ Նա ասաց, որ սա պատմական հզոր գործ է, որն ամենալավն է լինելու ու դարերի պատմություն է ունենալու։ Ծառուկյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի ընտրվի ամենագեղեցիկն ու ամենահզորը։ Նա ընդգծեց, որ իրենք լսում են բոլորին և կանգ չեն առնելու ոչնչի առաջ։…
Քանի՞ բերդ է պահպանվել 5000-ամյա պատմությամբ երկրում․ Թոքմաջյան
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․ Ծառուկյանը ՀՀ-ում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու համար մրցույթ է հայտարարվել Հանրակրթության ոլորտում համակարգային կոռուպցիան վերացած չէ. Թոքմաջյան «Ժամանակին, երբ ես դեմ էի արտահայտվում զռլամա խաչերի ու նման երևույթների նկատմամբ, ոմանք ստատուսներս սքրին էին անում ու հանդիմանում. «քեզ ի՞նչ, իրենք իրենց փողը, ինչ ուզեն` կանեն»։ Էսօր տեսնեմ, էդ…