ՀՀնախագահ
Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։ Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է նախագահի օգնական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է կարգադրության մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում անցկացվող միջազգային աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված է գերնոր աստղերի ծագման աղբյուր համարվող՝ սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին: Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններից, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, Քեմբրիջի, Շեֆիլդի, Պոտսդամի, Միչիգանի, Մոսկվայի պետական համալսարաններից: Նախագահ Սարգսյանը, ով,…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկիտա Սիմոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու համար: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել…