ՀՀ ԱԱԾ
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել…
ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին հրապարակված տեղեկատվությունը բացահայտելու ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հոկտեմբերի 12-ին տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով…
ՃՈ ավագ տեսուչը դատապարտվել է ազատազրկման կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տրամադրելու համար
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել: Մասնավորապես, պարզվել է, որ նա օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ստուգելու վարորդական…
Կանխվել են բուժաշխատակիցների կողմից արված չարաշահումների դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական…
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը փոփոխության չի ենթարկվել
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները…
Հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան…
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռեւս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Դեռեւս 2000 թվականի դեկտեմբերից մինչեւ 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի,…
Ուկրաինայի պատգամավորի հետ կապված միջադեպը Ռուսաստանի հետ կապ չունի. Վանեցյան
Սուտ տեղեկություն է տարածվել, ինչի արդյունքում էլ ստացվել է, թե իբր Ուկրաինայի պատգամավորի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով: Նման բան չկա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «2015 թվականին Մուսթաֆա Նայեմը, օտարերկրացիների մասին օրենքի համաձայն, ընդգրկվել է Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքի վրա արգելք է դրվել: Դա…
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որում ասված է. «Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները…
Ալեքսանդր Սարգսյանի երկրից դուրս գալու թույլատվություն ստանալու լուրը հաստատվել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- նշել է Գալստյանը: Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության…
Վանեցյանի հայտարարությունն Արցախից
Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը: Այս մասին Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք…
Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ. ԱԱԾ մամուլի կենտրոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ: «Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է կեղծ «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը…
Կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական…