ՀՀ դեսպան

  • Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան

    Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում…

  • Ղազախստանում ՀՀ նորանշանակ դեսպանը և ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

    Ղազախստանում ՀՀ նորանշանակ դեսպանը և ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

    2022 թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին: Ինչպես հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ,…

  • Հայաստանի դեսպանը Կիպրոսում անդրադարձել է հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերին

    Հայաստանի դեսպանը Կիպրոսում անդրադարձել է հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերին

    Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին ներկայացրել է Կիպրոս…

  • Մկրտչյանը ներկայացրել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

    Մկրտչյանը ներկայացրել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

    Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը առցանց հյուրընկալվել է «Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտի» հատուկ դասընթացին, որի ընթացքում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Մշակութային դիվանագիտությունը իրարանցումների դարաշրջանում» վերնագրով։ Այդ մասին ասված է դեսպանության էջում: «Տիգրան Մկրտչյանն իր դասախոսության առաջին մասում ներկայացրել է մշակութային դիվանագիտությունը որպես հանրային դիվանագիտության բաղկացուցիչ մաս, խոսել է մշակութային դիվանագիտության հիմունքների, համառոտ…

  • Լիբանանի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկում են ունեցել

    Լիբանանի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկում են ունեցել

    Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ մարտի 30-ին Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանի նախագահ Միշել Աունին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նամակը։ Լիբանանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի «Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին

    ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին

    ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հունվարի 13-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։ Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը․ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման առնչությամբ Բռնությունը չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում իրավիճակի մասին «Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան…

  • Քննարկում են ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարարն ու ՀՀ դեսպանը

    Քննարկում են ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարարն ու ՀՀ դեսպանը

    Սեպտեմբերի 13-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետտայի հետ։ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից «Դեսպանը նախարարին մանրամասն ներկայացրեց պետական կառավարման համակարգում Հայաստանում մեծ թափով ընթացող բարեփոխումները։ Քննարկվեցին երկկողմ…

  • ԱԳՆ-ն հետ կկանչի Իսրայելում ՀՀ դեսպանին

    ԱԳՆ-ն հետ կկանչի Իսրայելում ՀՀ դեսպանին

    «Այս օրերին Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցում: «Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ»,- նշել է խոսնակը։…

  • Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

    Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,-ասված է հրամանագրում: