ՀՀ երկրորդ նախագահ
«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» քաղաքացիական գործը կասեցվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Հիմքն այն է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ասում է՝ վարույթը կասեցվում է, եթե կա մեկ այլ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործ, առանց որի քննության անհնար…
Տրամադրված նյութերում մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն են եղել. դատախազ
Քննիչը պատասխանել է, որ այն բոլոր պատասխանները, որոնք վերաբերելի են եղել, անջատվել և կցվել են քրեական գործին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի այն խոսքին, որ գործով քննիչը միայն մեղադրող ապացույցներ է ներկայացրել։ «Տրամադրված նյութերում մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն են եղել։ Նախաքննությունն ընթանում է,…
Դատախազը՝ Քոչարյանի փաստաբաններին գործի բոլոր նյութերը չհանձնելու վերաբերյալ
Քննությունը հիմա էլ շարունակվում է, և նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ բացատրելով, թե ինչու է դատախազությունը հակառակվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի բոլոր նյութերը հանձնելուն։ Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի…
Ռոբերտ Քոչարյանը երբևէ չի ընտրվել ՀՀ նախագահ․ Ալեն Սիմոնյան
Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ չէ, նա երբևէ չի ընտրվել ՀՀ նախագահ: Այս մասին ասյօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան։ «Երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչում քաղաքացիներին»,-հավելեց Սիմոնյանը։ Լրագրողը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք կա, ինչին ԱԺ փոխնախագահը արձագանքեց, որ ՀՀ-ում որևէ արտահերթ գործընթացի կարիք…
Սերժ Սարգսյանի գործով նախաքննություն ավարտվել է
ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Այս մասին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Քրեական գործով կա ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Նախաքննական մարմինը ժամանակ է տվել կողմերին՝ գործին ծանոթանալու համար։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից խոստացան պատասխանել ավելի…
Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին՝ հետվիրահատական հետազոտության:
Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչի նիստի օրը հայտնի է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին՝ 16:30-ին: Հիշեցնենք, որ սա նոր կազմով առաջին նիստն է։ Գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին: Նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի…
Իմացել են՝ քրգործ է քննվում, ակտիվացել են, որ ասեն՝ քաղաքական հետապնդում է․ Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
Մենք հետևելու ենք քրեական գործին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը զուտ իրավական գործընթաց է և քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ այդ քրեական գործը շինծու է, կեղծ է, ապացույցներ…
Շահնազարյանը 2008-ին պահանջում էր պատասխանատվության ենթարկել Քոչարյանին
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը նախօրեին հայտարարություն էր տարածել, որտեղ, ի թիվս այլ պահանջների, ներկայացված էր նաև հետևյալը. ««Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»։ Օգտատերերը հիշեցնում են՝ «Վերնատան» անդամներից Դավիթ Շահնազարյանը 2008-ին ստորագրահավաք էր նախաձեռնել և պահանջում էր Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին: Համաժողովրդական…
Եթե իմ բացակայությունը կնպաստի տնտեսական հեղափոխությանը, թող ձերբակալեն․ Սերժ Սարգսյան
Իմ անձի հետ կապված՝ ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո պատասխանելով շրջանավարտներից մեկի այն հարցին, որ օրեցօր ավելանում են քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալություները, արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ասաց Սերժ Սարգսյանը: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը իրոք…
ՄԻԵԴ-ը ընդունել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների թիմը: ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ…
Քոչարյանի աջակիցների խմբակում ռազբորկա է․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե քանի որ այս երկու շաբաթը այդքան էլ մշտաներկա չեմ ֆեյսբուքում, մի թեթև դիտարկում անեմ, թե ինչ է կատարվում: 1. Քոչարյանի աջակիցների խմբակում ռազբորկա է ու կատարված աշխատանքի գնահատում: Քոչարյանի որդիները, ըստ երևույթին, ակնհայտ դժգոհ են, որ սոցիալական ցանցերում ու հանրային կարծիքի ձևավորման դաշտում տանուլ են տվել…
Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ինչպես փոխանցել է աղբյուրը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Բժշկական կենտրոնից չեն հայտնել, թե խոսքն ինչ վիարահատության մասին է՝ ընդգծելով, որ դա անձնական ինֆորմացիա է։ Ինչպես տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, այժմ…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման որոշման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի…













