ՀՀ կառավարության նիստ
Լուծարվեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ը. կառավարության որոշում
ՀՀ կառավարությունն փետրվարի 28-ի նիստում որոշում կայացրեց 2019 թ. հուլիսի 1-ից դադարեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Հիմնարկի գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով: Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թ. ապրիլի…
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող։ Կառավարությունն այսօր քննարկելու է Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու անցկացնելու մասին հարցը, ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական…
ՀՀ կառավարության նիստը. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
https://www.facebook.com/armgovernment/videos/856616504730803/
ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ․ ՀՀ կառավարության նիստ
https://www.facebook.com/armgovernment/videos/1736678896434334/
Կառավարությունը սահմանեց նպաստների չափը 2019 թ. համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապօգնությունների գումարային չափը: Այս որոշումը կայացվեց գործադիրի հունվարի 24-ին կայացած նիստում: «2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73…
Սահմանվեցին այն զենքերն ու հատուկ միջոցները, որոնք պետք է կրեն դատական կարգադրիչները
Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստում սահմանվեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաև դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետևյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք: Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել…
Նախատեսվում է կատարել շուրջ 38.2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում
Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Հաղորդում է…
Այն պաշտոնյաները, որ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը և ընդգծեց, որ 2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել: «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ…
Նիկոլ Փաշինյանը առաջիկա անելիքների մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ընդգծեց, որ քաղաքացիները լուրջ մանդատ է տվել «Իմ քայլը» դաշինքին առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի կառավարումն իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կառավարության անելիքները դեռ առջևում են, ինչը նշանակում է, որ առնվազն որոշ բաներ գործադիրը հասցրել է անել, ինչն…