ՀՀ ՄԻՊ աշխատակազմ
Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է
Հուլիսի 29-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ «Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ: