ՀՀ ՄԻՊ
Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում, պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի՝ նախկին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում հայ ռազմագերիներին։ «Սոցիալական ցանցերի ադրբեջանի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչն անընդունելի է։ Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- գրել է նա։
Ադրբեջանի իշխանությունը որդեգրել է Ադրբեջանում պահվող հայերին խոշտանգելու քաղաքականություն. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Խոշտանգումը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Որևէ հանգամանք, այդ թվում՝ պատերազմ կամ պատերազմի…
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝…
ՀՀ ՄԻՊ-ն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։ Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին…
Ադրբեջանաը դեռ չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները. ՀՀ ՄԻՊ
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված 1-2 օրվա տարբերությամբ սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորածների թվի մասին տեղեկության տարբեր լինելը: «Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում…
ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու…
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը մեկնում է Ստրասբուրգ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-29-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը և Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։ ՌԴ մարդու…
ՄԻՊ ուղերձը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունըվերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները։ Նրանցից շատերն…
ՄԻՊ-ը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին: Այս մասին հայտնել է պաշտպանի Facebook-ի էջը։ «Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև…
ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին ներկայացրել է Արցախում արձանագրած խնդիրների վերաբերյալ մտահոգությունները
ՄԻՊ-ի աշխատակազմը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: «Պաշտպանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել դիվանագիտական առաքելության և Պաշտպանի գրասենյակի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Նա մասնավորապես ընդգծել է Անդրեա Վիկտորինի անձնական ջանքերն՝ ուղղված Պաշտպանի ինստիտուտի հզորացմանը, և իր պատրաստակամությունն է հայտնել…
ՀՀ ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում խոսել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապության մասին
Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Բելգիայի ԱԳՆ-ում հունվարի 25-ին տեղի են ունեցել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը: «Բելգիայի ԱԳՆ-ի Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի…
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին
Օգոստոսի 21-ին ՀՀ ՄԻՊ-ը իր Facebook-ի էջում գրել, որ պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Մաշտոցի բաժին Ֆիզգարադոկում ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։ «Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Գորիսի համայնքապետարանի ձերբակալված անձանց ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել 3 զինծառայողների…
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 2 հայ զինծառայող սպանելու համար․ ՄԻՊ
Օգոստոսի 17-ին ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: «Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ…
ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին
Օգոստոսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: «Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի…















