ՀՀ ոստիկանապետ

  • Զենքից կրակոց է արձակվել բնապահպան Թեհմինե Ենոքյանի բնակարանի վրա. հրկիզել են տան մուտքի դուռը

    Զենքից կրակոց է արձակվել բնապահպան Թեհմինե Ենոքյանի բնակարանի վրա. հրկիզել են տան մուտքի դուռը

    Բնապահպան, լրագրող Թեհմինե Ենոքյանն իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել հանցագործության մասին։ Ըստ Թեհմինեի, արդեն երկորդր անգամն է, որ զենքի գործադրմամբ հարձակում են կատարում իր բնակարանի վրա՝ կրակ արձակելով տան պատուհանին։ Մեկ անգամ էլ հրկիցել են տան դուռը։ Ոստիկանությունն այդ արարքները որակել է գույքի վնասում, սակայն, ըստ Ենոքյանի, դրանք մահափորձեր են։ Նա պահանջում է, որ…

  • Մենք հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին․ Օսիպյան

    Մենք հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին․ Օսիպյան

    Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձավ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը։ Նա վստահեցրեց, որ սխալ կարծիք կա, թե Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում. «Մենք հիմա էլ ենք փնտրում նրան: Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով,…

  • Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի. Օսիպյան

    Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի. Օսիպյան

    Հուլիսի 11-ին Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝…

  • Ոստիկանապետը խորհրդարանում հանդիպում է իշխանական պատգամավորների հետ

    Ոստիկանապետը խորհրդարանում հանդիպում է իշխանական պատգամավորների հետ

    Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ։ Իշխանական խմբակցության պատգամավորները ոստիկանապետին հրավիրել են ԱԺ` քննարկելու երկրում հանցավորության վիճակի, վերջին շրջանում հաճախակիացած գողությունների հետ կապված հարցեր։

  • Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած, կրակել են տանիքից. Վալերիյ Օսիպյանի ցուցմունքը

    Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած, կրակել են տանիքից. Վալերիյ Օսիպյանի ցուցմունքը

    ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է: Դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ զինված խմբի կողմից պահվել է գնդում: Ոստիկանապետը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան` ժամը 5-ի սահմաններում հերթապահից ստացավ տեղեկություն, որ ոստիկանականան գունդը գրավել են մի խումբ զինված քաղաքացիներ: «Ես չեմ համակերպվում այն գաղափարի հետ,…

  • Հայոց բանակը շարունակելու է իր հաղթական ընթացքը՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը. Վալերիյ Օսիպյան

    Հայոց բանակը շարունակելու է իր հաղթական ընթացքը՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը. Վալերիյ Օսիպյան

    ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է հայորդիներին Բանակի օրվա առթիվ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու…

  • Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

    Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

    Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների ու ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար, ինչի շնորհիվ Հայաստանը ունեցավ աննախադեպ…

  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով՝ հարուցվել է քրեական գործ

    Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով՝ հարուցվել է քրեական գործ

    Armtimes.com-ը գրում է. «Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ։  Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008…

  • Ջավախքցի երիտասարդները հանդիպել են Օսիպյանի հետ. նրանք առժամանակ բողոքի ակցիաներ չեն անցկացնի․

    Ջավախքցի երիտասարդները հանդիպել են Օսիպյանի հետ. նրանք առժամանակ բողոքի ակցիաներ չեն անցկացնի․

    Հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարլսյանը։ «Հանդիպել ենք պարոն Օսիպյանի հետ, քանի որ մեր հարցն ավելի շատ ոստիկանության տիրույթում է գտնվում։ Պարոն Օսիպյանը լսել է մեր բողոքը, ասել է, որ իրենք հետամուտ…