ՀՀ պաշտպանության նախարար
Իրենք են սկսել պատերազմը, թո՛ղ առիթներ ման չգան․ Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանը, ով 2020 թվականի պատերազմի ժամանակ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը, հայտարարել է, որ պատերազմը հրահրել է Ադրբեջանը։ Նա ընդգծել է, որ իր «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը եղել է հայ հանրության համար և չի հրաժարվում իր դիրքորոշումից։
ՀՀ-ն որևէ երկրի նկատմամբ նկրտում և տարածքային պահանջ չունի. ՀՀ պաշտպանության նախարար
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի և որևէ տարածքային պահանջ չունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով՝ Հայաստանին մեղադրում են զենքեր գնելու, հարձակման պատրաստվելու մեջ, հարցադրմանը: «Բնականաբար մեր Զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Սա…
Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ հետ
Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները…
Վաղարշակ Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունից ՌԻԱ-Նովոստիին հայտնել են, որ Հայաստանից դեռ փաստաթղթեր չեն ստացել` Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված դիմումի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել…
ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/pcb.2866739380028870/2866726236696851/?type=3&theater
Էս մարդուն ՀՀ պաշտպանության նախարար նշանակողը դեռ ազատության մեջ է՞․ Նինա Կարապետյանց
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կերած-խմածներդ անուշ, տիկնայք և պարոնայք իշխանավորներ Հերթական միամիտ հարցը: Էս մարդուն ՀՀ պաշտպանության նախարար նշանակողը ու իրա մասին տեղեկատվությունը ստուգելու պարտականություն ունեցող պատասխանատուն/ները դեռ ազատության մեջ ե՞ն։ Դէ հա, ինչ նեղություն, մենք թավշում ենք»։ https://www.facebook.com/nina.karapetyants/posts/2771692486177197
Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը
Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է…
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարի հետ
Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Չեխիայի պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի պաշտպանական համագործակցության ընթացքը և հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության հիմնական ուղղությունները,…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Ջոնաթան Լաքոտին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին: Ներկայացնելով ս.թ. մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ֆրանսիայի հետ համագործակցությամբ…
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ
Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի ներկայացուցչին
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել…
Դավիթ Տոնոյանը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է «Եռաբլուր»
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ…
Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախարարները եղել են առաջնագծում
Արմենպրեսը գրում է՝ Արցախի Պաշտպանության բանակի զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 31-ին եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նախքան անձնակազմի հետ հանդիպելը,…
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր
Արմենպրես-ը գրում է՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ…















