ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Հուլիսի 23-ին կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Փոխվարչապետի պաշտոն չեմ զբաղեցնելու. Խաչատուր Սուքիասյան
Factor tv-ի լրագրողի հարցերին Սյունիքում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում պատասխանեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։ Հարցին, որ ՔՊ-ն իշխանության գա Դուք հակված եք գործադի՞ր գնալ, թե՞ խորհրդարանում մնալ, Սուքիասյանը պատասխանեց,-«Մի բան վստահ կարող եմ Ձեզ ասել՝ իմ նպատակը ՔՊ-ի հետ ԱԺ գնալու մեկն է, որ «Քաղաքացիական Պայմանագիրն» իրականացնի այն բարեփոխումները,…
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում
Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից: Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են: Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող…
Կառավարությունից ԱԺ կգնան Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանն ու Լիլիթ Մակունցը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարաեց, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ «Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ աշխատանքի համար։ «Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել», –…
Հաստատված է ԵՊՀ հոգեբարձուների խորհրդի կազմը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս մասին ասել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: «Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց: 16-ը ԵՊՀ ներկայացուցիչներ են, մյուս 16-ը նշանակվում են նախարարության ու կառավարության կողմից»,- ասել է Էմին-Տերյանը: Նրա խոսքով` հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրը դեռ հստակ չէ, իսկ հոգաբարձուների…
Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վ.Պուտինին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից…
Նիկոլ Փաշինյանը մարտական դիրքերում շնորհավորել է զինծառայողներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Ինչպես հայտնեցին ՀՀ կառսավարությունից, Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև…
Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված…
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով տեսանյութ: Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, ինչի մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում:Հիշեցնենք, որ այսօր, դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգերի մի շարք հանգուցային թեմաներ:
2018-ին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է։ «2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով, կարժանանան արժանի հակահարվածի և խստագույն պատասխանատվության», – գրել է…
Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ-ի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպումների ընթացքում կարևորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման,…
Վանաձորում գազաբալոնների արտադրություն է հիմնվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա է եղել գազաբալոնների արտադրության գործարանի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու՝ մոտ 150…
Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ. Հայկ Ալումյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։ Փոխանցում է aysor.am-ը։ «Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ…
Պետք է հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին լու՞րջ վերաբերվել, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: «Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է…