ՀՀ օրենսդրություն
Կաթնամթերքի երկու արտադրամասերում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրամասերում: Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր…
Ծառուկյանի քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտությամբ. ԼՀԿ
Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Խմբակցությունը անդրադարձել է երեկ` հունիսի 14-ին, ԲՀԿ կուսակցության ղեկավարի հանդեպ կատարված գործողություններին: ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը Հունիսի 14֊ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց…
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերին
ՀՀ կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի…
Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անվամբ
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 46 անդամ կողմ քվեարկեց որոշմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: «Մենք ունենք Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի, սոցիալական հանձնաժողովների…




