ՀՀ օրենք

  • Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երևան-Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

    Քաղաքացին կտուգանվի խոզաններն այրելու համար. ԲԸՏՄ
  • Կրթության նախարարությունը  իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը առաջարկվում է ակադեմիական տարկետում տալով ՀՀ-ում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում: Կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով` բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար…

    ԿԳՄՍՆ հանրային քննարկման է ներկայացրել կրթության հիմքով տարկետման համակարգի փոփոխության նախագիծը
  • ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի…

    Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է. ԿԲ
  • Այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Այն խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին…

    ԱԺ-ն քննարկեց ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու հարցը
  • Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երկու օր առաջ ԱԺ-ը ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: Դրանից հետո առաջին ընթերցմամբ ընդունեց ոստիկանության կողմից գաղտնալսելու ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ոստիկանության լիազորությունները մեծանում են: Դե դրանից առաջ էլ հիշում եք՝ ՃԵ խախտումները քաղաքացիների կողմից նկարահանելու և ոստիկանություն ուղարկելու հայտնի…

    Հիմա մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա․ Գոռ Առաքելյանը՝ ընդունված վերջին օրենքների մասին
  • Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց  հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահներ չկային, իսկ 3 պատգամավորներ կողմ լինելու մասին…

    Ոստիկանության կողմից հեռախոսային զրույցների վերահսկման մասին օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
  • Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք: Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ…

    Մինչև 200 հազար դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի վրա
  • Հայտարարություն Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ   «ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական…

    Աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված ՊԵԿ հայտարարությունը
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

    Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած ՀՀ օրենքը
  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տևած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։  Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 և 2017…

    Կոչ ենք անում փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը
  • Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ ՀԽ-ի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։ Նրանք են՝ 1. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում…

    Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է
  • «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներն այսուհետ կտարածվեն նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Արենի գյուղը սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկվելու առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից։ Արդյունքում կբարելավվի Արենի բնակավայրի…

    Արենի գյուղը կընդգրկվի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում
  • ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում 105-ի փոխարեն կլինի 132 պատգամավոր նախորդ 105-ի փոխարեն: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ը՝ 26, ԼՀԿ-ը՝ 18՝ ընդդիմության 1/3 մասը խորհրդարանում ապահովելու համար: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորի չհարկված աշխատավարձը կազմում է 661 400 դրամ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի չհարկվող…

    Լրացուցիչ պատգամավորների համար տարեկան 279 միլիոն կվճարենք
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։

    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ պետբյուջեի մասին օրենքը
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր.Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած օրենքը