ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնություն
Լեոն արտագնա խաղում հաղթել է Արմավիրին.Ֆուտզալ
Մարտի 3-ին կայացել է ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության 5-րդ տուրի հանդիպումը: «Լեոն» Արմավիրում հյուրընկալվել է համանուն թիմի հետ և 21:4 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Տուրի մյուս խաղում, հիշեցնենք, «ՖԱ Լոռին» Վանաձորում ընդունել էր «Կումայրիին» և 8:5 հաշվով հաղթանակ տարել: 6-րդ տուրի խաղացանկը` Հաղորդում է armsport.am-ը։
Լոռին սեփական հարկի տակ հաղթել է Կումայրիին.Ֆուտզալ
Մարտի 2-ին կայացել է ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության 5-րդ տուրի հանդիպումը: Վանաձորում հանդիպել են «ՖԱ Լոռի» և «Կումայրի» թիմերը, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: «ՖԱ Լոռին» հաղթել է 8:5 հաշվով: 5-րդ տուրի երկրորդ հանդիպումը կկայանա այսօր` մարտի 3-ին: Արմավիրում հանդիպելու են «Արմավիրը» և «Լեոն»: Հաղորդում է armsport.am-ը։