ՀՅԴ
Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է․ Արծվիկ Մինասյան
«Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում», այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ Արսեն Բաբայանը թիրախում հայտնվեց, երբ ակտիվացրեց իր գործունեությունը: «Օգտվելով այս իրավիճակից, նաև Հրայր Թովմասյանի անձով և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, սկսվեց քաղաքական հետապնդում և…
Ստեփանակերտում կկայանա Արցախի բարեկամների համաժողով. կընդունվի հռչակագիր
Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։ Համաժողովին մասնակցելու…
ՀՅԴ-ն պառակտման շեմին է․ «Հրապարակ»
Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ․ այցից առաջ բուռն իրարանցում է տեղի դաշնակցական կառույցում։ Հայրենիքում մոլի ընդդիմադիր, սփյուռքում մոլի իշխանամետ դաշնակցական ընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ Փաշինյանի ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումը տպավորիչ լինի։ Հիշեցնենք, որ նրանք ջանք չէին խնայել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը կազմակերպելու ժամանակ։ Պրոիշխանական…
Մայիլյանի առաջադրումից հետո թուլացել են Բալասանյանի դիրքերը
«Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ իր թեկնածությունն Արցախի նախագահի ընտրություններում առաջադրելու հայտարարությունից հետո բավական թուլացել են նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի դիրքերը: Մայիլյանի առաջադրման դեպքում՝ իշխանության թեկնածուն կարող է լինել Մայիլյանը, նրա թեկնածությունը կարող է պաշտպանել ոչ միայն գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ նաև իշխանական ԱԺԿ-ն և ՀՅԴ-ն»: «Ժամանակ» թերթը գրում է:
Կա՛մ հրապարակեք ձայնագրությունը, կա՛մ ներողություն խնդրեք․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, որտեղ ես ասել եմ, թե ՀՅԴ-ն է կազմակերպել այցը Լիբանան, կամ հրապարակավ ներողություն խնդրել: Զանգ. Հարց` – Վարչապետն այսօր ասաց…. …. և մամուլում շրջանառվել է, որ ձեր այցը կազմակերպել է «Սանիթեք» ընկերությունը: Պատասխան` – Ոչ թե մամուլում, այլ…
Միշտ եղել եմ հայրենիքի զինվորը․ Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ
Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում: Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` նշել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը: Իր հերթին…
Գագիկ Ծառուկյանը հաստատեց ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին լուրերը
Հունիսի 18-ին Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ հանդիպում է ունեցել ՀՅԴ-ին ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց, որ նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից։ «Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը։ Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, եթե ինչ-որ հարց կա քննարկելու, լսելու…
Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ-ական թեկնածուն
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ դեմ՝ 36։ Նշենք, որ ի սկզբանե այս համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մյուս թեկնածուն՝ Սևադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։ Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք…
Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարություն է տարածել վերջերս ՀՅԴ անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին. «Ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ վերջին երկու շաբաթների ընթացքում գործադրված և հասարակական լայն արձագանք ստացած բռնության դեպքերը, դրանց առնչությամբ Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ գերագույն մարմնի այլ անդամների հայտարարությունները, ինչպես նաև սույն թվականի մայիսի 25-ին ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հնչած…
Սա ասում են ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանած ուժերը. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու խնդրին, ասաց. «Բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Որ աչքով էին տալիս՝…
Միանգամից դեմքիս հարվածեցին․ հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը
Armtimes-ը գրում է․ Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են իր դեմ կիրառված բռնության հետքերը: Սա, ի դեպ, նրա վրա արդեն երկրորդ հարձակումն է. առաջին անգամ Վարդան Հարությունյանի վրա…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական…
Հանրային սպասումները մեծ էին, և այսօր այդ հանրային սպասումները չեն սպասարկվում. ՀՅԴ ԳՄ
«Ես կարծում եմ, որ մեկ տարի առաջ տեղի ունեցածն արդար էր, որովհետև մեր ժողովուրդը պայքարում էր իրավունքների, արժանապատվության, արդար երկիր ունենալու համար, այսինքն՝ այն բոլոր բացասական երևույթների դեմ, որ գոյություն ունեին մեր կյանքի բոլոր ոլորտներում», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։ Նրա խոսքով՝ անցել է մեկ տարի, և մեկ…
Իշխանության հետևում երևում են Լևոն Տեր–Պետրոսյանի ականջները․ Արմեն Ռոստամյան
Ճիշտ նպատակներով, բայց սխալ քայլերով մենք հեռանալու ենք այդ նպատակներից։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։ «Ես ցավով եմ նշում, որ անցած տարի համաժողովրդական շարժումը ուներ այլ ծավալ, այսօր այլ է, սա խոր վերլուծության կարիք ունի, ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չի»,–ասաց նա՝ դիմելով իշխանություններին։ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունները…














