հնդկաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն…
Մերձավոր Արևելքով չվերթները վերաուղղորդվում են
Միջազգային կոմերցիոն ավիաուղիները Մերձավոր Արևելքով չվերթները վերաուղղորդում են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության էսկալացիայի ֆոնին հնարավոր վտանգներից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է AP-ն: Ավստրալական Qantas ավիափոխադրողը հայտարարել է, որ Իրանի և Իրաքի օդային տարածքից խուսափելու համար Լոնդոնից Փերթ իր երթուղին փոխում է՝ մինչև հետագա իրազեկում: Malaysia Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ «վերջին իրադարձությունների պատճառով»…
Մեկնարկել են Իրան-Ռուսաստան-Չինաստան զորավարժությունները
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օման ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։ «Այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգությունը»,-ասել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ղոլյամռեզա Թահանին՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ վարժանքները կանցկացվեն 17 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Զորավարժությունները ունեն «Ծովային անվտանգության գոտի» անվանումը:…
Հնդկաստանում արգելել են բազմամարդ միջոցառումները՝ նոր անկարգություններից խուսափելու համար
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարևելյան շրջանում, որտեղ նախօրեին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, այս միջոցն ընդունվել է հնարավոր նոր անկարգությունները կանխելու նպատակով: Անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված նաև քաղաքի այլ շրջաններում: Ոստիկանության ուժեղացված կարգախմբերը…
Հնդկաստանում ցույցերի ֆոնին կսահմանափակվի ինտերնետ հասանելիությունը
Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել ինտերնետ հասանելիությունը երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան մի շարք շրջանների բնակիչների համար։ Պատճառը քաղաքացիության մասին օրենքի նոր վարկածի հետ կապված տեղի ունեցած զանգվածային անկարգություններն են։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։ Տեղեկության համաձայն՝ սահմանափակումները վերաբերել են Ուտար Փրադեշ, Աիևմտյան Բենգալիա, Ասամ նահանգներին, ինչպես նաև Ազգային մակրաքաղաքային Դելի օկրուգին, որտեղ արդեն…
Ռանի-կի-վավի 1000-ամյա ջրհորը․ Միջնադարյան Հնդկաստանի մշակութային գլուխգործոցներից մեկը
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է Հարավարևելյան Ասիայի մշակութային և ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Հնդկաստանում գտնվող Ռանի-կի-վավի ջրհորը: Ռանի-կի-վավը Միջնադարյան Հնդկաստանի ամենահայտնի ջրհորներից մեկն է: Ճարտարապետական այս շքեղությունը կառուցվել է 11-րդ դարում Պատան քաղաքում: Աստիճանավոր այս կառույցը ունի 64 մետր երկարություն մոտ 20 մետր լայնություն և 24 մետր խորություն: Այս հրաշքը մոտավոր…
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր` առողջապահական, բժշկական կրթության, ինչպես նաև դեղագործության ոլորտների վերաբերյալ: Արսեն Թորոսյանը կարևորել է միջպետական համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում, հաշվի առնելով Հայաստանում հնդիկ ուսանողների թիվը, և ողջունել Հնդկաստանի կառավարության…
Հնդկաստանում ներկայացվել են Հայաստանի առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումները
Հնդկաստանում կայացել է բժշկական տուրիզմի զարգացմանն ուղղված «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2019» ամենամյա միջոցառումը։ Այս տարի բժշկական էքսպոյի շրջանակներում մեր երկիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն, թորակալ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դասախոս Արտակ Մանուկյանը, բժշկական և ապահովագրական աջակցություն իրականացնող «Գարանտ ասիստանս» ընկերության տնօրեն Նարինե Գրիգորյանը…
Լևոն Արոնյանը կմասնակցի Տատա Սթիլ հզոր մրցաշարին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը կմասնակցի Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին: Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր: Տատա Սթիլ մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են լինելու Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան և Վիդիթ Գուջրաթին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախամտի…
Հնդկաստանում թունամշուշի պատճառով սահմանափակվել է մեքենաների վարումը
Հնդկաստանի Գերագույն դատարանը պահանջել է հյուսիսային Հարյանա, Ութար-Փրադեշ և Փենջաբ նահանգների կառավարություններից՝ անհապաղ դադարեցնել խոզանների այրումը դաշտերում, որը վերջին շաբաթվա ընթացքում հանգեցրել է օդի չափազանց բարձր աղտոտվածության երկրի մայրաքաղաք Նյու Դելիում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Եթե խոզանների այրումը շարունակական բնույթ կրի, ապա այդ շրջանների վարչակազմերի բոլոր անդամները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել են Գերագույն դատարանում՝…











