հոգաբարձուների խորհուրդ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին
Հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր: «Նիկոլ Փաշինյանը ողջունել…
Արայիկ Հարությունյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հունիսի 23-ին հրավիրել է խորհրդի նիստ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նիստի օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու հարցը, որը պայմանավորված է գործող կազմի լիազորությունների ժամկետը լրանալու հանգամանքով, ինչպես նաև բուհի կանոնադրության մեջ…
Տեղի է ունեցել ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ…
ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է մասնակցել Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայատարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին: «ԵՊՀ ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման (այսուհետ՝ նաև որոշում) և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, հաշվի…
Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով ծախսերի վերաբերյալ
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման…
Աննա Հակոբյանը դադարեցնում է Ժպիտների քաղաք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Այս մասին Աննա Հակոբյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/784957818963443
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջացկությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին: «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր…
Արցախում ցեմենտի արտադրության ներդրումային խոշոր ծրագիր կիրականացվի
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել: Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները: Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների…
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ․ քվորում չկար
Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում: Բացի…
Հրապարակվել է Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մասին հայտարարությունը
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի պարտադիր պահանջը՝ դոկտորի գիտական աստիճանն է և պրոֆեսորի գիտական կոչումը: Համաձայն հայտարարության՝ մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը՝ ժամը 16:00-18:00-ն (բացի…
Գրիգոր Հայրապետյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Գրիգոր Հայրապետյանը։ Նա Տնտեսագիտական համալսարանի դոցենտ է, փոխդեկանն է։ 2005 թվականից աշխատու մ է ԵՊՀ-ում, տնտեսագետ է, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտացմամբ։ Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը նշանակվել էր պրոռեկտոր, ուստի քարտուղարի տեղը թափուր էր մնացել։
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարևորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։…
Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը Facebook-ի իր էջում գրել է. «Վաղը՝ սեպտեմբերի 2-ին ժամը 14.00-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա բուհի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Օրակարգում՝ 1.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն: 2.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի…
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամը Ամուլսարի հարցի պատճառով ցանկանում է ազատվել պաշտոնից
«Արայիկ Հարությունյան, Լևոն Բարսեղյան, խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ թե հանքարդյունաբերության հարցին, թե խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա…













