Հովհաննես Բաչկով
Բրիտանացի մարզիչը խոսել է հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մասին
Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր գյումրեցի Հովհաննես Բաչկովը նոր մարզչի՝ Դենի Վոգանի օգնությամբ պատրաստվում է մենամարտի մարտի 19-ին Դուբայում։ MTK Global մենեջերական ընկերության բրիտանացի գլխավոր մարզիչը Հովհաննեսին ներկայացրել է նաև սոցիալական ցանցերում և գրել․ «Ծանոթացե՛ք, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով: Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ այս պահից ես եմ նրան պատրաստելու առաջիկա մենամարտին, որը տեղի է ունենալու մարտի…
Արդարությունը վերականգնվել է․ Բաչկովից խլած հաղթանակը վերադարձվել է
Մրցավարները անարդար որոշում էին կայացրել Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի նկատմամբ՝ Աշխարհի առաջնության մեկ քառորդում։ Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել է մրցավարների որոշումն ու վերականգնել արդարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան։ Մեկնարկել է Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը 36-ամյա ցմահ դապարյալը ռեկորդ է գրանցվել «Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները…
Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու․ Բաչկով
Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, MTK GLOBAL մենեջերական ընկերության պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով։ Բաչկովը ասել է, որ շատ հպարտ է ու շատ շնորհակալ է։ «Չեմ կարծում, թե հայ ժողովրդին լիարժեք ուրախացրել եմ, քանի որ չեմ դարձել ոսկե մեդալակիր, բայց այն աջակցությունից, որ ստացել…
Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին
Օգոստոսի 10-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին: Գյումրու քաղաքապետը նշել է, որ ակնկալիքները թեև ավելին էին, բայց, հատկապես օլիմպիական մարզաձևերում քաղաքականությունն է երբեմն իր ասելիքը թելադրում: «Ճիշտ է, մեր ցանկությունն էր, որ մեդալի գույներն ավելի պայծառ լինեին, բայց այսպես ստացվեց, ու պետք է նորից պարապել նոր հաջողությունների…
Սա իմ առաջին Օլիմպիական մեդալն է, թե՛ ուրախ եմ, թե՛ տխուր․ Բաչկով
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պարգևատրման արարողությունից հետո հարցազրույց է տվել: Բաչկովը նշել է, որ մեծ պատիվ է նվաճել օլիմպիական մեդալ։ «Ճիշտ է՝ ես ավելի բարձր հարգի մեդալի հույս ունեի, բայց փառք Աստծո, որ կարողացա այս մեդալը նվաճել, քանի որ ցանկացածիս համար էլ Օլիմպիական մեդալը երազանք է։ Սա իմ առաջին Օլիմպիական մեդալն է, թե՛…
Օլիմպիական խաղեր․ Բաչկովը՝ բրոնզե մեդալակիրը
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր մրցելույթները ավարտեց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Նա այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ՝ ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ վիճարկելու եզրափակչի ուղեգիրը։ Ցավոք, Բաչկովը միավորներով պարտվեց ու չի շարունակի պայքարը։ Սակայն, քանի որ Բաչկովն արդեն դուրս էր եկել կիսաեզրափակիչ, նա նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, ինչը կրկին շատ մեծ նվաճում է։…
Զգում եմ բոլորիդ աջակցությունը․ Բաչկով
Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող՝ 63 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա գրել է, որ իր համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ինքն ուզում է շնորհակալություն հայտնել բոլորին, քանի որ զգում է բոլորի աջակցությունը։ Բաչկովը սա գրել է 1/4-րդ եզրափակչում ուզբեկ մարզիկին հաղթելուց հետո։ Նշենք,…
Օլիմպիական խաղեր․ Բաչկովի հաղթական մենամարտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայցնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գերազանց հաղթանակ տոնեց Ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ռինգում կպայքարի ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Facebook-ի իր էջում ներկայացրել է Բաչկովի հաղթական մենամարտը։
Օլիմպիական խաղեր․ Բաչկովը կիսաեզրափակչում է
Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ Այսպիսով, Երևանի ժամանակով՝ այսօր առավոտյան ռինգ է դուրս եկել 63 կիլոգրամ քաշային Հովհաննես Բաչկովը, ով 1/4-րդ եզրափակչում մրցակցել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուրաիմովի հետ։ Հայ բռնցքամատիկը հիանալի ելույթ անցկացրեց ու 5-0 հաշվով պարտության մատնեց մրցակցին։ Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի ամերիկացի Կեյշոն Դևիս։…
ՕԽ․ Բաչկովին պարտված ադրբեջանցին կարծում է, որ մրցավարներն իր հանդեպ անարդար են վարվել
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին ու դուրս եկավ ամառային Օլիմպիական խաղերի 1/4-րդ եզրափակիչ։ Խաղից հետո ադրբեջանցի մարզիկը տեղի մամուլին ասել է, որ համաձայն չէ մրցավարների կարծիքի հետ։ Չալաբաևի կարծիքով, ինքը հաղթել է 2-րդ ռաունդում, բայց մրցավարները հաղթանակը շնորհել են Բաչկովին։ Ադրբեջանցին՝ հաղթողի անունի հայտարարումից հետո, մեջքով շրջվեց…
Օլիմպիական խաղեր․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն
Շարունակվում են ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը։ Դրա մասնակիցներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ով ներկայացնում է Հայաստանը, 1/8-րդ եզրափակչում այսօր առավոտյան մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ջավիդ Չալաբիևի։ Բաչկովը լավ մենամարտ անցկացրեց ու մրցավարների որոշմամբ՝ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ 4-1 հաշվով։ Նա 1/4-րդ եզրափակչում ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուրալինովի հետ։ Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան օգոստոսի 3-ին։
Արմեն Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին
Հուլիսի 25-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Նշվում է, որ Բաչկովի մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ…
Օլիմպիական խաղեր․ ելույթ ունեցավ մեր հրաձիգ Էլմիրա Կարապետյանը
Օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Նա մասնակցեց օդամղիչ ատրճանակ, 10 մետր պայքարում, որին բացի իրենից մասնակցում էին ևս 52 մարզուհիներ։ Այսպիսով, Էլմիրան գրանցեց 573 միավոր արդյունքն ու գրավեց 18-րդ հորիզոնականը, ինչը վատ արդյունք չէ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նշենք սակայն, որ այս միավորները չբավականացրեցին եզրափակիչ դուրս գալու համար։ Հիշեցնենք,…
Օլիմպիական խաղեր․ Բաչկովը մեկնարկեց վստահ հաղթանակով
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում 63 կիլոգրամ քաշում իր ելույթները մեկնարկեց հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։ 1/16-րդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնն էր։ Բաչկովը կարողացավ վստահ հաղթանակ տանել՝ ստանալով բոլոր 5 մրցավարների ձայնը։ 1/8-րդ եզրափակչում արդեն Բաչկովի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացնող մարզիկ։
3 հայ բռնցքամարտիկներ մեկնեցին Տոկիո
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ 3 բռնցքամարտիկներն այս գիշեր մեկնեցին Ճապոնիա։ Նրանց հետ են նաև հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն և Կարեն Ղազարյանն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Նրանք մեկնել են Երևան-Վիեննա-Տոկիո չվերթով։ Մեկնած բռնցքամատիկներն են Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը։ Նշենք, որ Օլիմպիական խաղերում առաջինը ռինգ է…










