հորդառատ անձրև
Գվատեմալայում հորդառատ անձրևի հետևանքով կան զոհեր
Գվատեմալայում 21 մարդ է մահացել երկարատև հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Prensa Latina գործակալությունը: 7 մարդ անհետ կորած է համարվում: Տեղումների հետևանքով գետերում ջրերը վարարել են, առաջացրել են հեղեղումներ, կամուրջներ են փլվել: Որոշ տարածքներում գրանցվել են սողանքներ: Վնասվել է 108 ավտոճանապարհ, 7 կամուրջ: Բացի այդ, լրջորեն վնասվել է 111 տուն, 982 շենք թեթև…
Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով բնակելի շենքեր են փլուզվել․ կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բրազիլիայում երեկ հորդառատ անձրևներ են տեղացել, որոնց հետևանքով աջաջացել են ջրհեղեղներ, սաղանքներ ու փլուզումներ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ժոաո Դորիան։ Նշվում է, որ Սան Պաոուլո նահանգում 18 մարդ է զոհվել ջրհեղեղից։ Նշվում է նաև, որ ավերվել են բնակելի շենքեր։ https://www.youtube.com/watch?v=5KQwuzgF8tc
Սողանքներ Հնդկաստանում․ կան զոհեր
Հնդկաստանի Ութարաքանդի նահանգում հորդառատ անձրևները հանգեցրել են նաև սողանքների, որոնք ողբերգական հետևանք են ունեցել։ Նշվում է 6 զոհերի մասին, որոնցից 3-ը Նեպալի քաղաքացիներ են։ Այս մասին տեղեկանում ենք Times of India-ից։ Ըստ աղբյուրի՝ սողանքները հանգեցրել են փլուզումների։ Կան նաև տուժածներ։
Ջրհեղեղ Թուրքիայում․ կա առնվազն 27 զոհ
Թուրքիայում դեռ հրդեհներից չազատված, հիմա էլ հորդառատ անձրևներն ու հեղեղումներն են իրենց աղետալի «գործը» անում։ Վերջին տվյալներով Կաստամոնու նահանգում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 27-ի, մեկ հոգի էլ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում են Թուրքիայի պաշտոնական գերատեսչությունները։ Նշվում է, որ իրականացվել է ավելի քան 600 մարդու տարհանում։
Առնվազն 13 զոհ ու 30 անհետ կորած․ Հնդկաստանում սողանքի աղետի պատճառ է դարձել
Հնդկաստանին պատուհասած հորդառատ անձրևները, բացի ջրհեղեղները, նաև մի շարք սողանքների պատճառ են դարձել։ Այս մասին տեղեկանում ենք NDTV պարբերականից։ Նշվում է, որ երկրի Կիննաուր շրջանում գրանցված սողանքի հետևանքով արդեն կա 13 զոգ, ևս 30-ը համարվում են անհետ կորած, իսկ 10 հոգի էլ հոսպիտալացվել։ Բանն այն է, որ սողանքի տակ է մնացել մեկ ավտոբուս, մեկ բեռնատար…
Իտալիայում կարկուտը վնասել է բազմաթիվ մեքենաների (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի որոշ հատվածներում կարկուտով ուղեկցվող հորդառատ անձրև է տեղացել, որի հետևանքով բազմաթիվ մեքենաներ են վնասվել։ Դրա վերաբերյալ տեսանյութերը տարածվել են համացանցում։ Հավանաբար, մեքենաների վնասումները եղել են կարկուտի հետևանքով։ Որոշ ճանապարհներին նաև ավտովթարներ տեղի ունեցել՝ վատ եղանակի պատճառով։
Հեղեղումներ Լոնդոնում․ փակվել է մետրոյի 8 կայարան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հորդառատ անձրևները շարունակում են հանգիստ չտալ Եվրոպային։ Հիմա էլ հեղեղումները խնդիրներ են առաջացրել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Ինչպես հայտնում է The Independent-ը, անձրևների հետևանքով առաջացած հեղեղումները ողողել են փողոցներն ու անցումները։ Ադյունքում՝ փակվել է մետրոյի 8 կայարան։ Նշվում է, որ ահազանգեր են ստացվել նաև շենքերի նկուղների հեղեղումների մասին։ https://twitter.com/AngusMackers/status/1419404090413666308?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1419404090413666308%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F955770.html
Կոստա Ռիկայում ջրհեղեղներ են․ տները հայտվում են ջրի տակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հորդառատ անձրևները այս անգամ էլ ջրհեղեղներ ու սողանքներ են «պարգևել» Կոստա Ռիկային։ Այդ երկրի որոշ շրջաններում տեղի են ունենում մեծ թվով տարհանումներ։ Այս մասին հայտնում է Tico Times-ը։ Նշվում է, որ տարհանվողների համար ապաստաններ են բացվել, որտեղ արդեն հարյուրավոր մարդիկ են գտնվում։ Տուժածների մասին տվյալներ չկան։ Տեսանյութերից, որոնք տարածվում են ինտերնետային տարբեր հարթակներով, երևում են,…
Գերմանիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 130-ից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսկական աղետի մեջ է հայտնվել Գերմանիայի արևմուտքը, որտեղ հորդառատ անձրևները ուղղակի չեն դադարում։ Դրա հետևանքով համատարած հեղեղումներ, սողանքներ ու ջրհեղեղներ են տեղի ունենում, որոնք էլ զուգորդվում է փլուզումներով և մարդկային կորուստներով։ Ինչպես հայտնում է Bild պարբերականը, Գերմանիայում զոհերի թիվը արդեն հասել է 133-ի, շարունակվում է անհետ կորած համարվել 1300-ից ավել մարդ։ Նշվում է, որ շատ…
Գյումրիում տարվում են վնասների գնահատման աշխատանքներ․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպեը նշել է, որ այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ «Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ…
Գյումրիում արտակարգ իրավիճակ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-ի օգտատերերից Զոհրապ Եգանյանը լուսանկար է հրապարակել իր էջում ու գրառում կատարել։ «Գյումրիում արտակարգ իրավիճակ է, հորդառատ անձրևները հեղհեղել են քաղաքի փողոցները: Ես նման բան չեմ հիշում(((»: https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/3186026644788629
Մյանմայի սողանքը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել
Մյանմայի հարավարևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սողանքի պատճառը հորդառատ անձրևներն են: Նահանգում մի շարք դպրոցներ ժամանակավորապես դադարեցրել են դասերը: Մյանմայում վերջին երկու օրերի ընթացքում հեղեղումների պատճառով շուրջ 12 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Այս պահին տարհանման կենտրոններում գտնվում է 38 հազար մարդ:
Կրասնոդարը հեղեղվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատված ջրի տակ են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ից՝ հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհի երթևեկելի հատվածի 10, և մերձբակային 19 տարածք: Ջրի մակարդակը հասնում է 20 սմ-ի: Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներին 20 միավոր տեխնիկա է ներգրավված: Նախազգուզացվել է նաև…
Հորդառատ անձրևից խափանվել էր Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը
Հուլիսի 12-ին, ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրևից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են…
Սիբիրում հորդառատ անձրևների պատճառով 2 մարդ է զոհվել
ՌԴ Իրկուտսկի նահանգի շրջաններից մեկում 2 հոգուց բաղկացած ընտանիք է զոհվել, հաղորդում է Интерфакс-Сибирь-ը: Նշվում է, որ ընտանիքը հրաժարվել է տարհանվել: Ուժեղ անձրևները սկսվելուն պես համապատասխան գերատեսչությունները եկել են, որպեսզի տարհանեն մարդկանց, սակայն նրանք հրաժարվել են: Հետագայում նրանք փորձել են ինքնուրույն տարհանվել իրենց հարևաններից մեկի հետ, ով նավակ ունի, սակայն տարհանման փորձը ձախողվել է, և…















