Հորմուզի նեղուց
Exxon-ի և Chevron-ի բաժնետոմսերը աճում են. Իրանի Հորմուզի նեղուցի փակումը կարող է հեղաշրջել նավթային շուկան
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի, ինչը կօգտակար լինի Exxon-ի և Chevron-ի նման խոշոր նավթային ընկերությունների համար: Ահա թե ինչու է այս երկրաքաղաքական ռիսկը վերափոխում էներգետիկ շուկան:
Նավթի գները կայունացել են՝ Իրանի-Իսրայելի հակամարտության վեցերորդ օրը
Նավթը կայունացել է՝ արտացոլելով Իրանի-Իսրայելի հակամարտության արդյունքում մատակարարման խափանումների մտահոգությունները:
Իրանն ազատ է արձակել Stena Impero բրիտանական լցանավը
Իրանական իշխանություններն ազատ են արձակել Stena Impero բրիտանական լցանավը, որը կալանավորվել էր Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կողմից։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ Ինչպես ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, բրիտանական լցանավի ազատ արձակման իրավաբանական ընթացակարգերն ավարտվել են։ Միևնույն ժամանակ, նա չի տեղեկացրել ճշգրիտ ժամկետը, թե երբ է նավը հեռանալու Իրանի ափերից։…
ԱՄՆ-ի ստեղծած միջազգային կոալիցիան ընդլայնվում է․ միանում է նաև ԱՄԷ-ն
Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը որոշում է կայացրել միանալ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային, որը պետք է ապահովի Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ Սաուդյան Արաբիան միանում է Պարսից ծոցի նավահանգստային անվտանգության պահպանմանը Ըստ նախարարության հայտարարության՝ որոշումը հիմնավորվում է նրանով, որ իրենք ձգտում…
Սաուդյան Արաբիան միանում է Պարսից ծոցի նավահանգստային անվտանգության պահպանմանը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալու Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հաղորդում է TACC-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, միավորման մասնակիցները պարտավորվում են երաշխավորել նավերի ազատ ու անվտանգ անցումը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի և Օմանի նեղուցներով, ինչպես նաև Պարսից ծոցով: Համաձայն Associated Press-ի տարածած տեղեկության՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կոմղից…
Իրանը հայտնել է, որ կարող է ձերբակալել ցանկացած նավ
Իրանը կարող է ձերբակալել ցանկացած նավ, նույնիսկ եթե այն ընթանում է ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի նավերի ուղեկցությամբ։ Այս մասին լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին: ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը նաև հայտարարել է, որ անարդարացի է համարում «միջազգային իրավունքը խախտած» բրիտանական լցանավն ազատելը և դրա հետ…
Խաղաղություն՝ խաղաղության դիմաց և նեղուց՝ նեղուցի դիմաց․ Ռոհանի
Թեհրանի համար այլ երկրների հետ փոխգործակցության գլխավոր սկզբունքը անվտանգությունն է անվտանգության դիմաց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Անվտանգություն՝ անվտանգության դիմաց, նավթ՝ նավթի դիմաց, խաղաղություն՝ խաղաղության դիմաց և նեղուց՝ նեղուցի դիմաց։ Անկարելի է Հորմուզի նեղուց մուտքի թույլտվություն պահանջել բրիտանական նավերի համար և միևնույն ժամանակ փակել Ջիբրալթարն իրանական նավերի համար,-ասել է…
Գերմանիայում չեն ցանկանում մասնակցել Պարսից ծոցում ԱՄՆ առաքելությանը
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը դեմ է Գերմանիայի մասնակցությանը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գծով ԱՄՆ առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։ «Ես դրան թերահավատորեն են վերաբերվում և մտածում եմ, որ այդ թերահավատությունը կիսում են շատերը»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում։ Հարցին, թե արդյոք միասնական գիծ կա այս հարցում ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ…
Բրիտանական երկրորդ ռազմանավը մտավ Պարսից ծոց
Պարսից ծոց է հասել Բրիտանիայի թագավորական երկրորդ ռազմանավը, հայտնում է BBC-ն: Duncan ռազմանավը միացել է Montrose ռազմանավին Հորմուզի նեղուցով անցնող բրիտանական դրոշներով նավերն ուղեկցելու համար: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ երկիրը շարունակում է պնդել, որպեսզի Իրանի հետ ճգնաժամը լուծվի դիվանագիտական ճանապարհով: «Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը շատ կարևոր է ոչ միայն Բրիտանիայի…
Բիտանական ռազմանավը Պարսից ծոցում է․ AP
Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո թագավորական ռազմանավը անցել է Հորմուզի նեղուցով և հասել Պարսից ծոց Իրանի կողմից բրիտանական լցանավը զավթելուց հետո լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Կիրակի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Duncan նավը կմիանա Montrose հածանավին Պարսից ծոցում նավագնացության ազատությունն ապավոհելու համար: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է,…
ԱՄՆ-ն նավագնացությունը պաշտպանող գործողություն կիրականացնի Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում հայտարարել են, որ երկիրն աշխատում է Մերձավոր Արևելքը տարբեր գործոններից վնասազերծելու գործողության մանրամասների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Նշվում է, որ գործողության անդամներն ակտիվորեն կաշխատեն Արաբական ծոցում, Հորմուզի նեղուցում, Բաբ էլ Մանդեբ ծոցում և Օմանի նեղուցում նավերի ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։ Ամերիկյան կողմը որոշել է գործողություն իրականացնել Պարսից ծոցում վերջին…
Թրամփը անդրադարձել է Հորմուզի նեղուցի միջադեպին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ոչ այլ ինչ է, քան խնդիր: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի…
Բրիտանիան սպառնացել է Իրանին կալանված լցանավի կապակցությամբ
Բրիտանիայի կառավարությունը խորը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի անընդունելի կալանման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը: Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը զգուշացրել է լուրջ հետևանքների մասին , եթե իրավիճակն արագ չկարգավորվի: Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր ուրբաթ գիշեր Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին: ԻՀՊԿ հայտարարությունում նշվում է, որ Բրիտանական Stena Impero…
ԱՄՆ-ը սեփական անօդաչու սարքն է խփել․ Իրան
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչին հերքել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին ԱՄՆ պնդումը։ Նա հայտնել է, որ Իրանը ոչ մի անօդաչու սարք չի կորցրել։ «Մենք ոչ մի անօդաչու սարք ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ որևէ այլ տեղ չենք կորցրել։ Իմ կարծիքով՝ USS Boxer-ը սխալմամբ սեփական անօդաչու սարքն է խփել»,- գրել է Արաքչին թվիթերյան…
ԱՄՆ-ն իրանական անօդաչու է խոցել Հորմուզի նեղուցում․ Իրանը հերքում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը…















