Հորմուզի նեղուց
Հոլանդիան կարող է ընդունել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Հորմուզի նեղուցում
Հոլանդիան ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում ռազմական աջակցության տրամադրման մասին ԱՄՆ խնդրանքը: Այս մասին հաղորդում է AP-ը: Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ կառավարությունը մինչև սեպտեմբերի կեսերը որոշում կընդունի: Նա նաև ասել է, որ դա կախված է ռազմատեխնիկայից, որն անհրաժեշտ կլինի, և անվտանգության ընդհանուր սպառնալիքներից:
Air France-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցի տարածքով կատարվող չվերթները
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հրաժարվել է չվերթներ իրականացնել Հորմուզի նեղուցի հատվածով: Այս մասին ընկերության ներկայացուցիչը հայտնել է РИА Новости-ին: «Air France-ի ինքնաթիռները չեն թռչում Հորմուզի նեղուցի վրայով: Air France-ը Ֆրանսիայի ու տեղական իշխանությունների հետ միասին անընդհատ ուսումնասիրում է տեղանքները, որոնք կարող են վտանգ ներկայացնել»,- ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը: Ավելի վաղ մի շարք այլ կազմակերպություններ նույնպես…


