Հուշարձան
Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում
ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։ Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության…
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ վարչապետը ծաղիկներ է խոնարհել նրա հուշարձանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ այցելել է Երկրապահ կամավորականների միություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը շնորհավորեց Վահագն Խաչատուրյանին Փաշինյանը շնորհավորել է Միշուստինի ծննդյան օրը Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Կանգնեցվել է Կոբի Բրայանտի ու նրա դստեր հուշարձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում 2 տարի առաջ՝ հունվարի 26-ին, կործանվեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մասնավոր ուղղաթիռը։ Վթարին զոհ գնացին նաև Բրայանտն ու նրա դուստրը՝ Ջիաննան։ Վթարից 2 տարի անց՝ պատահարի վայրում կանգնեցվել է Բրայանտի ու Ջիաննայի հուշարձանը։
Մաքրվել են Սանահինի կամրջի կամարներն ու պատերը
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Musk…
ՌԴ-ում հանդսավորությամբ կբացվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 22 դպրոցի բակում կտեղադրվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը։ Այս մասին տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի տարածած տեղեկատվությունից։ Նշվում է, որ հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, որին կմասնակցեն մի շարք զինվորականներ։ Դեկտեմբերի 2-ը մարշալի ծննդյան օրն է։ Նշենք, որ Բաղրամյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, ինչպես նաև Խորհրդային Միության մարշալ։…
Բիարիցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի գրառումից։ Հայաստանը պատրաստ է զբոսաշրջիկների ավելի մեծ ուշադրությանը. Forbes Ասֆալտապատվել է Իջևանի Սարիբեկ-Օհանյան փողոցի ճանապարհահատվածը «Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին,…
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը
Հոկտեմբերի 10-ին Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնել է, որ հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ «Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։ Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Վանդալիզմի է ենթարկվել Չարենցի Կամար հուշարձանը…
Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների Մարշալ Բաղրամյան»-ի հուշարձանի բացման արարողությունը։ «Խորհրդային և հայ ականավոր հրամանատար, երկու անգամ Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված քանդակագործական և ճարտարապետական կոմպոզիցիայի ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն է: Բացման արարողությանը…
Վանդալիզմի է ենթարկվել Չարենցի Կամար հուշարձանը
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ «Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,-ասված է գրառման տեքստում։
Եռաբլուրում նախատեսվում է կանգնեցնել հուշարձան-կոթող՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների
Օգոստոսի 19-ին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը և հայտնում է, որ ՊՆ ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում, Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում: Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների…
Պեղումներ՝ Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքում
ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիրի տարածքում իրականացվում են հուշարձանների՝ փլատակներից մաքրման և պեղման, ինչպես նաև չափագրման ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են Տեղի է ունենալու «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ ԿԳՄՍՆ-ն սահմանված կարգով…
Հոլիվուդյան աստղը Facebook-ում հրապարակել է Տատիկ-պապիկի արձանի լուսանկարը
Հռչակավոր հոլիվուդյան դերասան, «Ոսկե գլոբուսի» կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Կրկնօրինակման համար դերասաններ է փնտրում Հայաստանում։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ կցելով գրացման Արցախի հայտնի Տատիկ-պապիկի հուշարձանը («Մենք ենք մեր սարերը»)։ Լևիթը Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու վերաբերյալ հայտարարել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։
Արցախի բանալի հուշարձանը ապամոնտաժվել է
Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին: Հիշեցնենք, որ այս…
Արցախի բանալի հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տարածել է նախարար Լուսինե Ղարախանյանի հայտարարությունը, որում ասված է. «Սիրելի’ հայրենակիցներ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության: Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ…














