հռոմի պապ
Ես կաղոթեմ, որ շատ երկրներ ընդունեն աֆղանական փախստականներին․ Հռոմի պապ
Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից: Պապը նշել է, որ կաղոթի նրանց համար։ «Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», -ասել է նա։ «Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար…
Հռոմի Պապը կորոնավիրուսի դեմ պատվաստվելն անվանել է՝ սիրո դրսևորման ձև
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Twitter-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որով կոչ է արել հանրությանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Պապը պատվաստվելը համարել է բարոյական պարտականություն ու նշել, որ «սիրո դրսևորման ձև է»։ Նա նշել է, որ պատվաստնյութերը համավարակը կանգնեցնելու հույս են տալիս, բայց միայն այն դեպքում, երբ այն հասանելի լինի բոլորին։ Հռոմի Պապը նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի…
Հռոմի պապը խնդրել է աղոթել Աֆղանստանի համար
Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգվածություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով և խաղաղ կարգավորման կոչ է արել՝ ի շահ տեղի բնակչության: «Խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ լուծումներ գտնելու համար՝ առանց զենքի: Միայն այս կերպ այս երկրի ուժասպառ բնակչությունը կկարողանա վերադառնալ նորմալ ու ապահով կյանքին»,…
Հռոմի պապը անդրադարձել է Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը տեղի ունեցած պատարագի ընթացքում, որն անցել է պապիկների, տատիկների և ծերերի օրվա առթիվ խոսել է Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի մասին։ Նա ասել է, որ Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերը «հույսի ազդանշան են տալիս առողջ սպորտի լույսի ներքո»: Հռոմի պապը, խոսելով տարվա գլխավոր մարզական իրադարձության մասին, իր բարեմաղթանքներն է հղել կազմակերպիչներին և…
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի լրատվական ծառայությունը: «Վստահ ենք, որ Նորին Սրբության հատուկ կենսական եռանդը, ոգու կայտառությունն ու լավատեսությունը կօգնեն արագորեն վերականգնվել հետվիրահատական շրջանում: Արևշատ երկար…
Արամ Ա-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Պապին՝ ջերմ հյուրընկալության ու Լիբանանի հոգևոր պետերի հանդիպմանը մասնակցելու համար։ Կաթողիկոսը կարևորել է Վատիկանի ժողովի աշխատանքը։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանցիսկոս Պապին, ով օրերս ենթարկվել է վիրահատության։
Վիրահատվել է Հռոմի Պապը
Ինչպես արդեն հայտնի է դաձել՝ Հռոմի Ֆանցիսկոս Պապը երեկ ցերեկը հոսպիտալացվել էր՝ հաստ աղիքի խնդրի պատճառով վիրահատվելու համար։ Այսօր արդեն Վատիկանի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Պապի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Պապը հիվանդանոցում կանցկացնի առնվազն 5 օր։
Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է անդրադառնալ հայ գերիների հարցին
Լիբանանի հոգևոր պետերի ժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Արամ Ա-ն Պապի հետ խոսել է Արցախի պատերազմի հետևանքների ու հայ գերիների վերադարձի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքության Facebook-ի էջից։ Նշվում է, որ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս Պապին՝ գերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել է դարձյալ անդրադառնալ հայ…
Արամ Ա-ն, Հռոմի Պապը և Ռայի պատրիարքը ելույթ են ունենալու Վատիկանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այսօր մեկնում է Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին մասնակցելու է նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպման սկզբում ելույթով են հանդես գալու Ֆրանցիսկոս Պապը, Արամ Ա-ն և Ռայի պատրիարքը։
Թրյուդոն Հռոմի Պապին կոչ է արել գնալ Կանադա և ներողություն հայցել բնիկ կանադացիներից
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և հորդորել վերջինիս գալ Կանադա ու ներողություն խնդրել բնիկ կանադացիներից։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Այսպիսի առաջարկի առիթ է հանդիսացել հունիսի 24-ին հայտնաբերված երեխաների գերեզմանները, որոնք գտնվել են՝ ժամանակին բնիկ հնդկացի երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցների տարածքում։ Այսպիսի դպրոցներ ստեղծելու կարիք է եղել,…
Հռոմի Պապը անդրադարձել է ԼՂ հակամարտությանը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիմել է ROACO կրոնական կազմակերպությունների անդամներին ու մտահոգություն հայտնել եղած հակամարտությունների կապակցությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ Նա նշել է, որ վերջին ամիսներին Կովկասին կրկին «վերք հասցվեց»։ Պապը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայաստանին ու Վրաստանին ցույց տված իրենց աջակցության համար։ Նա նաև վերհիշել է 2016 թվականի իր այցը Հայաստան ու Գարեգին Բ-ի հետ,…
Հռոմի Պապին է հանդիպել Սարդ-մարդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սարդ-մարդու կերպարի հագուստով 27-ամյա Մաթիա Վիլյարդիտան չորեքշաբթի օրը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ անմիջապես պատարագից հետո։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Նշվում է, որ այդ տղան մանկական հիվանդանոցներում է աշխատում և տարբեր հիվանդություններից տառապող երեխաներին փորձում է զվարճացնել։ Վիլյարդիտան նշել է, որ պատարագին ներկա գտնվելու նպատակը իր կերպարի հերոսի հագուստը Պապին նվիրել է։ Նա…
Հռոմի պապը իր ուղերձում խոսել է նաև հայ գերիների մասին
Հռոմի պապը Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով, որի ընթացքում անդրադարձ է կատարել հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, սպառազինությունների մրցավազքին ու համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։ Իր ուղերձում Հռոմի Պապը խոսել է նաև գերեվարվածների հարցի մասին՝ ընդգծելով. «Թող որ նա (Աստված)…
Սուրբ Զատիկով պայմանավորված՝ Իտալիան անցել է խիստ լոքդաունի
Սուրբ Զատկի տոնը մոտ է ու սրանով պայմանավորված՝ Իտալիան եռօրյա խիստ սահմանափակումներ է սահմանել։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Նշվում է, որ այդ երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել ու օրական արձանագրվում է միջինում 20 հազար նոր դեպք։ Իտալական իշխանությունները որոշել են, այնուամենայնիվ, թույլատրել քաղաքացիներին Զատկի տոնին այցելել եկեղեցիներ ու մասնակցել պատարագներին։ Բայց, ըստ աղբյուրի,…
Հռոմի Պապի մասին նոր ֆիլմը ներկայացնում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրա ջանքերը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասին պատվող «Ֆրանչեսկո» ֆիլմը հեռուստադիտողներին հասանելի կլինի Discovery Plus ծառայության միջոցով՝ մարտի 28-ից։ Այս առումով Facebook-ի իր էջում գրառում է կատարել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը։ Նա կոչ է արել այս կիրակի դիտել ֆիլմն ու իմանալ Հռոմի Պապի ներդրած ջանքերի մասին՝ կապված Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած լրջագույն ջանքերի ու շատ այլ…