հռոմի պապ
Հռոմի պապն այցելել է փլուզված հայկական եկեղեցի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Մոսուլում փլուզված հայկական եկեղեցի: Այս մասին Twitter-ում հայտնել է Crux կաթոլիկ ինտերնետ թերթի ղեկավար Ինես Սան Մարտինը: «Մոսուլից հեռանալուց առաջ Հռոմի պապն անձամբ այցելել է փլուզված սիրիական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,-գրել է նա:
Հռոմի պապը կոչ է արել կանանց հնարավորություն ընձեռել
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ`Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանանց միջազգային օրվա նախօրեին կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց: Իրաք կատարած այցի ընթացքում նա քարոզով է հանդես եկել: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն քաջ կանանց, որոնք, չնայած բոլոր վերքերին, շարունակում են կյանք տալ: Կանայք պետք է հարգվեն և պաշտպանվեն», – ասել է պապը:…
Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում միջկրոնական հանդիպման ընթացքում Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ մատնանշելով կրոնական պատերազմների անթույլատրելիությունը: «Աշխարհի համար պետք են ոչ թե հաղթողներ, այլ եղբայրներ ու քույրեր, որոնք, չնայած անցյալի թյուրըմբռնումներին ու վերքերին, միասին առաջ կշարժվեն։ Եկեք աղոթք բարձրացնենք ամբողջ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում խաղաղության…
Հռոմի պապը Սուրբ ծննդյան օրը աղոթել է Արցախում խաղաղության հաստատման համար
Vatican News-ը հայտնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ ծննդյան օրը աղոթել է Արցախում խաղաղության հաստատման համար: Նա այդ մասին նա հիշատակել է Urbi et Orbi կամայլ կերպ ասած՝ «Հռոմին և աշխարհին» կոչվող ուղերձում: Այն սովորաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին։ Հռոմի պապը հիշատակել է այս տարվա ընթացքում տեղի ունեցած ռազմական հակամարտությունների…
Հռոմի պապը դատապարտել է աշխարհում տեղի ունեցող ահաբեկչությունները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Նիցցայում և Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները: Նա հայտարարել է, որ դրանք «վարկաբեկում են ժողովուրդների և կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»: «Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար չի կարելի չհիշել ահաբեկչությունների զոհերի մասին։ Աղոթում եմ ողբերգական հանգամանքներում զոհվածների համար, հայտնում եմ իմ հոգևոր մտերմությունը նրանց հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց,…
Հռոմի պապը կմասնակցի միջազգային աղոթքի՝ հանուն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում խաղաղության
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և աշխարհի մյուս հոգևոր առաջնորդները հոկտեմբերի 20-ին միասին կաղոթեն հանուն խաղաղության, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Ֆրանցիսկոս պապը կմասնակցի խաղաղության միջազգային աղոթքին, որի խորագիրն է՝ «Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ. խաղաղություն և եղբայրություն»։ Միջազգային աղոթք անցկացնելու նախաձեռնությունը Հռոմում գործող Սուրբ Էջիդիո համայնքինն է: Միջոցառումը կանցկացվի Հռոմի Սուրբ Մարիամի բազիլիկում։…
Գարեգին երկրորդը հանդիպել է Հռոմի պապին. Քննարկվել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Վահրամ Քահանա Մելիքյանը գրառում է կատարել Facebook-ում: Քահանան հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ և քննարկվել են մի շարք ոլորտների վերաբեող հարցեր: «Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս…
Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա. նա կհանդիպի Հռոմի Պապին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։
Պատվաստանյութեր մշակողները չպետք է դա դիտարկեն որպես շահույթ․ Հռոմի պապ
Reuters-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պետք չէ տնտեսական կամ քաղաքական օգուտներ փնտրել կորոնավիրուսի համավարակից: Պապը ընդգծել է՝ պատվաստանյութեր մշակողները չպետք է դա դիտարկեն պարզապես որպես շահույթ: «Ցավոք, մենք ականատես ենք լինում կուսակցական շահերի ի հայտ գալուն: Շատերն են ցանկանում յուրացնել հնարավոր լուծումները, ինչպիսին է պատվաստանյութի մշակումը, ապա վաճառքը ուրիշներին»,- շեշտել է Հռոմի…
Կորոնավիրուսի տարածումից ի վեր Հռոմի պապը առաջին անգամ կլքի Հռոմը
Կորոնավիրուսի համավարակից ի վեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ կլքի Հռոմը: Հայտնի է, որ պապը պոնտիֆիկոսը նոր Էնցիկլիկա (պապական կոնդակ) ստորագրելու նպատակով պատրաստվում է հոկտեմբերի 3-ին իտալական Ասիզի քաղաք ուղևորվել։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:
Հռոմի պապը կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը զիջելու կոչ է արել
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին միջազգային հանրությանը կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը զիջելու կոչ է արել: Հռոմի պապի խոսքերով՝ այդ երկրները կանգնած են սոցիալական ու տնտեսական լուրջ ճգնաժամի առջև: Նա սոցիալական արդարությունը և ազատությունը վերականգնելու կոչ է արել: Ընդգծել է, որ չպետք է մոռանալ՝ Երկիր մոլորակի հարավային հատվածում բնական ռեսուրսների անխնա շահագործման հետևանքով առաջացել…
Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի և պատվաստանյութերի մասին: Պապը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա: Հռոմի պապը նշել է, որ…
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Բելառուսում ընթացող ցույցերի կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անդրադարձել է Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր շարունակվող բողոքի ակցիաներին: «Ես կոչ եմ անում երկխոսություն սկսել, հրաժարվել բռնությունից և հարգել արդարությունն ու իրավունքները»,-ասել է Հռոմի պապն իր կիրակնօրյա ուղերձում՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունը։
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…