Հռոմ
Կորոնավիրուսի տարածումից ի վեր Հռոմի պապը առաջին անգամ կլքի Հռոմը
Կորոնավիրուսի համավարակից ի վեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ կլքի Հռոմը: Հայտնի է, որ պապը պոնտիֆիկոսը նոր Էնցիկլիկա (պապական կոնդակ) ստորագրելու նպատակով պատրաստվում է հոկտեմբերի 3-ին իտալական Ասիզի քաղաք ուղևորվել։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:
Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի և պատվաստանյութերի մասին: Պապը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա: Հռոմի պապը նշել է, որ…
Առաջին մրցաշրջանը Ռոմայում հաջող էր․ Մխիթարյան
Իտալական «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Հռոմում իրեն միշտ էլ տանն է զգացել։ ««Ռոմայի» հետ համաձայնություն ունենք, որ կխաղամ Հռոմում մինչև 2021 թվականը և դրա համար շատ ուրախ եմ: Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել: Թեպետ երկու վնասվածք ստացա, բայց առաջին մրցաշրջանը «Ռոմայում» հաջող էր: Լավ մարզավիճակում եմ, և կցանկանայի պահպանել…
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Զբոսաշրջիկներին կրկին թույլատրել են այցելել Կոլիզեում
Կոլիզեումի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է եղել: Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը։ Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել։ Միևնույն ժամանակ, համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։ Հունիսի սկզբին, Կոլիզեումից բացի, նաև թույլատրելի…
Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է. Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում
Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան սկսել է աշխատել ֆուտբոլիստին Հռոմում պահելու ուղղությամբ, քանի որ Մխիթարյանը ցանկություն է հայտնել մնալ Հռոմում: «Ռոման» այժմ 2 նպատակ ունի. պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է մնալ Հռոմում: Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր ֆիգուր է համարվում, այդ պատճառով…
Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից
Իտալիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ «Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների…
Ռուսաստանը պատրաստ է Եվրո 2020-ի խաղերը ընդունել 2021-ին
Ռուսաստանում պատրաստակամ են Եվրո-2020-ի հանդիպումները անցկացնել 2021 թվականի ամռանը: Այս մասին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտնել է ՈւԵՖԱ-ին: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրությունը ուղարկել է ՈւԵՖԱ-յին, այն ժամանակ, երբ ստացել է համապատասխան երաշխիքներ Սանկտ-Պետերբուրգի իշխանություններից: Հիշեցնենք, որ Հռոմն ու Բիլաբոն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հնարավոր է չկարողանան ընդունել Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։
Հռոմի պապը կգլխավորի խաչերթը
Զատկից առաջ խաչերթը 55 տարի անց առաջին անգամ անցկացվել է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում, այն մինչ այց անցակցվել էր Կոլիզեումի պատերի մոտ: Երթը գլխավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ խաչը տանելու են 5-ական մարդուց կազմված երկու խմբեր: Երթը սկսվելու է հրապարակի կենտրոնում գտնվող կոթողի մոտից, այնուհետև կշարունակվի ծածկի տակ, որտեղ որ տեղադրված կլինի հռոմեական Սան…
Հռոմի Պապը պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում
Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում պատարագ է մատուցել Հռոմի Պապը: Պապը պատարագի ժամանակ դիմել է երիտասարդներին և կոչ արել չվախենալ ռիսկի դիմել կյանքով, եթե առաջնագծում լինելը կփրկի հարազատներին կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: «Տեսեք իսկական հերոսներին, որոնց մենք տեսնում ենք այսօր․ նրանք հայտնի չեն, հարուստ չեն ու հաջողակ մարդիկ չեն։ Նրանք մարդիկ են, որոնք զոհաբերում…
Ռոմանյոլին մտադիր է երկարաձգել պայմանագիրը Միլանի հետ
Իտալական «Միլանի» 25-ամյա պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի պայմանագիրը ակումի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Իտալացի ֆուտբոլիստը մտադիր է իր ներկայիս պայմանագիրը երկարաձգել միլանյան ակումբի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ իտալացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»: Աղբյուրը՝ calciomercato․
Ես Ռոմայում ինձ ավելի լավ եմ զգում. Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան է խոսել է հռոմիացնիների մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ղեկավարությամբ ընթացող խաղերի մասին: «Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար է: Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի…
Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր Facebook-ում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի…
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին՝ տանելով հաղթանակ 7:1 հաշվով։ Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալի Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություն հնգակի չեմպիոն է։ https://youtu.be/gpFiESaGjMw
Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Կարեն Ասլանյանը, հաղթելով հունգար Կրիսզիան Վանցզային 7:5 հաշվով, նվաճեց բրոնզե մեդալը: Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ հաղթելոց շվեդ Օսկար Էրլանդսոնին (3:1 հաշվով), 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին` 9:0, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին` 10:1 հաշվով: Նա պարտվել էր կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին: Հիշեցնենք, որ Ասլանյանը…