Հռոմ
Նյու Յորքում կբացվի Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
Թուրքիայի նախագահականի նախաձեռնության շրջանակներում Նյու Յորքում կբացվի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված է լինելու Գյուլերի այն լուսանկարները, որտեղ պատկերված է 1950-ականների Ստամբուլը: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ցուցահանդեսի հաջորդ կանգառը կլինի Հռոմը։
Մխիթարյանը Հռոմ ժամանումից հետո ասել է, որ երջանիկ է
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ։ Նա պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Ռոմայի» հետ։ Օդանավակայանում գտնվելու ընթացքում լրագրողներից հարցրել է Մխթարյանին, թե արդյոք վերջինս երջանիկ է ժամանման առթիվ, որին ի պատասխան ֆուտբոլիստն ասել է․ «Երջանիկ եմ»։ Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում Մխիթարյանը բուժզննում կանցնի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի…
Մխիթարյանի ժամանումը Հռոմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայան։ Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ Մխիթարյանը նշված օդանավակայանում է գտնվում։ Այն հրապարակվել է Pagine Romaniste կայքի կողմից։ Նշվում է, որ Մխիթարյանը պատրաստվում է բուժզննում անցնել «Ռոմայում»։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվում է իտալական «Ռոմա»։
Հրապարակվել է «Նոր պապը» հեռուստասերիալի եթերաշրջանի թիզերը
ԱՄՆ-ի HBO հեռուստաալիքն իր YouTube-ալիքում հրապարակել է ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը »հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզերը: Դրանում կա ամեն ինչ. թե՛ ատլետիկ Ջուդ Լոուն, թե՛ ծանրաբարո Ջոն Մալկովիչը եւ թե՛ սլոումո: Չկա մի բան՝ ակնարկ իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Ըստ սերիալի սյուժեի՝ կաթոլիկ եկեղեցին ձեռք է բերել նոր քահանայապետի ի դեմս Հովհաննես Պողոս III-ի, որի դերը…
Վենետիկում տուգանել են ճարտարապետին կամրջի ոչ ճիշտ նախագծման համար
Վենետիկի դատարանը 68-ամյա իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավային տուգանել է 78 հազար եվրոյով՝ Grand Canal-ի վրայով անցնող Սահմանադրության կամրջի ոչ ճիշտ նախագծման համար: Ըստ դատարանի, 2008 թ.-ին կառուցված կամրջի նախագծում ի սկզբանե սխալներ են եղել, որոնց պատճառով դրա արժեքը 7 միլիոն եվրոյից աճել է մինչև 11.6 միլիոն եվրոյի: Տեղեկացնում է BBC-ն։ Դատարանը գտել է, որ…
Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին
Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելել է նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին: Ինչպես նշել է TGCOM24 հեռուստաալիքը, խախտման համար տուգանքները կտատանվեն 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում: Այժմ սանդուղքին կհերթապահեն ոստիկանները: Հուլիսի կեսերին համանման միջոցներ են ժամանակավորապես սահմանվել Տրեւի շատրվանի մոտ: Զբոսաշրջիկների չափից դուրս կուտակման պատճառով տեսուչները մարդկանց ցրել են մարմարե սպիտակ աստիճաններից, որոնք տանում են դեպի շատրվանը,…
Հռոմում ահաբեկչական մեծ սպառնալիք կա
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ահաբեկչական սպառնալիքի տագնապ է հայտարարվել այն բանից հետո, երբ երիտասարդ սիրիացին հեռախոսային խոսակցությունների ժամանակ հայտնել է ահաբեկչական հարձակում իրականացնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Il Corriere della Sera-ն: Աղբյուրի խոսքով՝ 28-ամյա սիրիացին մասնավորապես հայտնել է, որ «վաղը Հռոմում դրախտ կուղևորվի»: Ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և հակաահաբեկչական կառույցները փնտրում են տղամարդուն: Նրանց հաջողվել…
Հռոմում զբոսաշրջիկը տուգանվել է շատրվանից մետաղադրամներ հավաքելու համար
Իտալիայի մայրաքաղաքում 550 եվրոյի չափով տուգանել են Հոլանդիայից եկած 36-ամյա զբոսաշրջիկին՝ «Մավրի շատրվանում» մետաղադրամ հավաքելու համար։ Այս մասին տեղեկացնում է NOS հրատարակչությունը։ Ոստիկանական պարեկը, որը ստուգում էի իրականացնում, տեսել է տղամարդուն, որը հավաքել է մետաղադրամները և փորձել է թաքցնել դրանք գրպանում։ Դեպքի հայտնաբերումից հետո մետաղադրամները բռնագրավվել են, իսկ զբոսաշրջիկը տուգանվել է։
Հռոմում վաղ միջնադարի հազվագյուտ որմնանկար է հայտնաբերվել
Հռոմում՝ Ավենտին բլուրում՝ Սուրբ Ալեքսեի եկեղեցում, վաղ միջնադարի հազվագյուտ որմնանկար է հայտնաբերվել: Այն պատկանում է XII դարին։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը: Որմնանկարի վրա պատկերված են Սուրբը, որի պատվին կոչվում է տաճարը, և Հիսուս Քրիստոսը։ Հետազոտող Կլաուդիա Վիջանին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է առեղծվածային փաստաթղթից, որը հայտնաբերվել է արխիվների ուսումնասիրման ժամանակ: Անհայտ…
Իսպանիայում հին հռոմեական սարկոֆագ է հայտնաբերվել
Իսպանիայում հնագետները անսպասելի բացահայտում են արել Գրանադայում շենքերից մեկի վերականգնման աշխատանքների վայրում: Նրանք հայտնաբերել են հինհռոմեական կապարե սարկոֆագ 1800-1900 տարեկան։ Այս մասին հաղորդում է El Pais-ը: Սարկոֆագը հայտնաբերել են տեղի բանկի տակ: Այն կշռում է 300-350 կգ, իսկ երկարությունը կազմում է 2 մետր: Այն արդեն ուղարկվել է Գրանադայի Հնագիտական թանգարան: Ներսում գիտնականները հույս ունեն գտնել…
Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել
Հռոմում Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը: Այն հայտնաբերվել է պատահաբար, վերականգնման աշխատանքների ժամանակ: Պալատը հայտնի է նաև «Ոսկե տուն» անվանումով: Ստորգետնյա տարածքն անվանել են «Սֆինքսի սենյակ»: Բացի դրանից` հետազոտողները հայտնաբերել են պարող մարդաձիերի, թռչունների, ջրային էակների նկարներ, ինչպես նաև զինվորի նկար, որը թրով կռվում է հովազի հետ:…
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսը Հռոմում
Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայի ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկանում ենք, որ գիրքը իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ…
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։ Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցել է ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր…
Սաակաշվիլին Հռոմում հանդիպել է կողմնակիցների հետ
Հռոմում՝ «Պալացիո Նաիադո» հյուրանոցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է անցկացնում իր կողմնակիցների հետ: Նա խոսքով դիմում է աջակիցներին: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Վրաց էմիգրանտների մի մասին հնարավորություն չի տրվել մասնակցել հանդիպմանը: Նրանք ցույց են անում հյուրանոցի մոտ: Ինչպես հայտարարում են ցուցարարները, նրանք գրանցվել են հանդիպմանը մասնակցելու համար, սակայն թույլ չեն…
Դավիթ Անանյանն Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Միաժամանակ…















