հրադադարի խախտում
Ադրբեջանը հրետակոծել է Սյունիքի Խնածախ գյուղը – 13 Ապրիլ 2025
2025 թվականի ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ՝ վնասելով գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։ Հայաստանը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել միջադեպը։
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը հրադադարի խախտման վերաբերյալ
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի տարածած տեղեկությունները կրակոցների մասին չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը․ Հայաստանը հերքում է մեղադրանքները
Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին մարտի 19-ին հրադադարը խախտելու մեջ, բայց ՀՀ ՊՆ-ն հերքում է այդ մեղադրանքները՝ պահանջելով փաստացի հետաքննություն։
Հայաստանը հերքում է Ադրբեջանի հրադադարի խախտման մեղադրանքը. հրապարակվել է յոթերորդ հերքումը
այաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հայտարարությունը սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին՝ նշելով, որ սա ապատեղեկատվության տարածման յոթերորդ դեպքն է։
Բաքվի հերթական ապատեղեկատվությունը․ ադրբեջանական ՊՆ-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը հերքվեց երկրորդ անգամ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հրապարակել է ապատեղեկատվություն, որը, ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ), չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդել էր, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ այն իրականության հետ…
ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին 2023 թվականի մարտի 26-ի դրությամբ: Նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միաժամանակ նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում…
Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ԱԳՆ՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք ԱԳՆ խոսնակի տարածած մեկնաբանությունն ամբողջությամբ. «Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։…
Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց, փոխանցում է aysor.am-ը։ ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: