հրաձգություն
ՀՕՊ ուժերը ոչնչացրել են օդային թիրախները․ Զինուժն ամփոփել է բանակային շաբաթը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Զինուժ» մեդիան ամփոփել է անցած շաբաթ տեղի ունեցած բանակային իրադարձությունները։ Հաղորդման մեջ խոսվում է իրականացված վարժանքից, որի ընթացքում կիրառվել է մարտական հրաձգություն՝ ժամանակակից սպառնալիքները հաշվի առնելով, արձակված հրթիռներից, որոնցով խոցվել են թիրախները, Ինչպես նաև պահեստազորայինների մարտական հերթապահությունից։ Տեսանյութում կտեսնեք նաև ռեպորտաժ հատուկ ջոկատայինների հրամանատարի մասին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում անմահացած հրամանատարի մասին։
Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի մոտ, ընթանում է հրաձգություն։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ հրաձգության հետևանքով կան զոհեր ու 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA-ն, հղում անելով՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Նշվում է, որ ականտեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչների խումբը ներխուժել է շենք, որից հետո…
Հրաձգություններ հելոուինյան հավաքույթներին․ սպանվել է առնվազն 10 մարդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին մարդիկ նշում էին Հելոուինը։ Տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ ու երեկույթներ են կազմակերպվել։ Այդ երեկույթների ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 38-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ դա հետևանք է հավաքույթների ժամանակ տեղի ունեցած հրաձգությունների։ Ըստ աղբյուրի՝ ամենաշատ հրաձգությունները տեղի…
Պերմի հրաձգությունից տուժածների թիվը հասավ 43-ի
Օրերս Ռուսաստանի Պերմ քաղաքի պետական համալսարանում ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ․ երիտասարդ հրաձգի կրակոցներից սպանվեցին ու վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ։ Ըստ ամենավերջին տվյալների՝ հրաձգությունից տուժածների թիվն արդեն հասել է 43-ի։ Նշվածներից միայն 12-ն են գտնվում հիվանդանոցներում, որոնցից 11-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսի վիճակը, ով հանդիսանում է հենց հրաձգություն իրականացնողը, ծանր է։ Նրա ոտքի մի հատվածն…
Ողբերգություն Պերմում․ համալսարանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի Պերմ քաղաքի պետական համալսարանում ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել։ Հրաձիգը կրակ է բացել, որի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, ևս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական Telegram-յան ալիքներից։ Ըստ եղած տվյալների՝ հանցագործը 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովն է։ Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել, բայց ստացած վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է։…
Հրաձգություն ԱՄՆ-ում․ կա առնվազն 12 սպանված
Տասնյակ մարդկանց միջև հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Սենթ-Լուիս քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ առնվազն 12-ը սպանվել են և 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Այս պահին իրավապահ մարմինները փնտրում են հանցագործներին։
Հրաձգություն Մեծ Բրիտանիայում․ կան զոհեր
Հրաձգություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Թլիմութ քաղաքում, որի հետևանքով 6 մարդ է մահացել, ինչպես նաև կան տուժածներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ զոհվածների թվում կա նաև երեխա, ինչպես նաև հանցագործը։ Բոլորը մահացել են հրազենային վիրավորումից։ Ըստ աղբյուրի՝ գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Խաղաղապահ զորախումբը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները: «Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների…
Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: ՆԳՆ ԱԻՊԾ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջաբրայիլում․ ԱԻՊԾ Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել:
Օլիմպիական խաղեր․ ելույթ ունեցավ մեր հրաձիգ Էլմիրա Կարապետյանը
Օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Նա մասնակցեց օդամղիչ ատրճանակ, 10 մետր պայքարում, որին բացի իրենից մասնակցում էին ևս 52 մարզուհիներ։ Այսպիսով, Էլմիրան գրանցեց 573 միավոր արդյունքն ու գրավեց 18-րդ հորիզոնականը, ինչը վատ արդյունք չէ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նշենք սակայն, որ այս միավորները չբավականացրեցին եզրափակիչ դուրս գալու համար։ Հիշեցնենք,…
Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հունիսի 29-ին հրաձգություն Է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեհրադսկա փողցում, որի հետևանքով ծանր վիրավորվել Է մի 50-ամյա կին: Կնոջ խոսքով՝ վիրավորվել Է Պրահայի Բելեհրադսկա փողոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: «Վիրավոր կինը ծանր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց»,- ասել Է նա: Մինչդեռ, ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տուժած կինը աշխատանքի բորսայի աշխատակցուհի Է: Նրան կրակել…
Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներից ութի վիճակը ծանր է
ТАСС-ի հաղորդմամբ՝ Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով ութ տուժածները գտնվում են ծանր վիճակում։ 21 տուժածներից 13-ի վիճակը միջին ծանրության է, 8-ի վիճակը՝ ծանր: Կազանում տուժածներից 18-ը 7-ից 15 տարեկան են: Երեք մեծահասակները 19, 50 և 62 տարեկան են:
Գավառի հրաձգության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝…
Հրաձգություն Կազանում․ զոհվել է 7 երեխա
Թաթարստանի մայրաքաղաք ու Ռուսաստանի քաղաք Կազանում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել․ անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական տվյալներով՝ կրակողը անչափահաս է եղել, ում բերման են ենթարկել։ Նշենք, որ զոհված 9 մարդկանցից 7-ը…
Թբիլիսիի փողոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր
Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հայտնել է, որ Թբիլիսիի Դոլիձե փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ է վիրավորվել: Նախարարությունից տեղեկացրել են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 և 236 հոդվածներով, այն է` մահափորձ և հրազենի ապօրինի ձեռքբերում և կրում: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը: