հրաձգություն
Կրակոցներ Օհայոյում․ կան վիրավորներ և զոհ
ԱՄՆ-ի Օհայո նահանգի կոլումբուս քաղաքում կրակոցներ են հնչել, որի արդյունքում մեկ հոգի զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել՝ սրանից մեկ տարի առաջ՝ հրաձգության հետևանքով զոհված 28-ամյա տղամարդու հիշատակի միջոցառման ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ անհայտ անձինք կրակ են բացել միջոցառման վայրի կողքով անցնող մեքենայի ուղղությամբ։…
FedEx-ի կենտրոններից մեկում հրաձգություն է եղել․ կա 8 զոհ
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում կան զոհեր ու մի շարք հոսպիտալացվածներ։ Այս մասին տեղեկանում ենք մամուլից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել FedEx փոստային ընկերության ամենախոշոր կենտրոններից մեկում, որտեղ աշխատում է շուրջ 4500 մարդ։ Իրավապահ մարմինները հայտնել են 8 զոհի մասին։ Տեղեկություններ կան, որ կրակ բացողը եղել է տղամարդ, ով…
Կառավարությունը չեղարկեց 3 մարզիկի տրված զինծառայությունից տարկետումը
ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել 3 մարզիկներին տրված զինվորական պարտադիր ծառայությունից տարկետումը։ Խոսքը վերաբերվում է ազատ ոճը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ չհանդիսացող Լյով Գևորգյանին, Մենուա Յարիբեկյանին և հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ չհանդիսացող Հայկ Բաբայանին։ Հիմնավորման մեջ ասվում է, որ տարկետումը չեղարկելու խնդրանքով են դիմել Ըմբշամարտի և Հրաձգության ֆեդերացիաները։ Ըստ այդմ՝ Կառավարությունը փոփոխություն կատարեց ձետրվարի 4-ի որոշման…
ՊԵԿ-ի կանայք լավագույնն են հրաձգության պայքարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՊԵԿ-ը գրանցել է լավագույն արդյունքները պետական մարմինների աշխատակիցների միջև տեղի ունեցած հրաձգության հանրապետական մրցույթում։ Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց թիմային պայքարում ՊԵԿ-ի աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից։ Տղամարդկանց թիմային պայքարում ՊԵկ աշխատակիցները 150 հնարավորից վաստակել են 127 միավոր, իսկ կանանց թիմը՝ 123 միավոր։ Կանանց անհատական պայքարում ևս առաջին…
Իլինոյսում կրակոցներ են հնչել․ կան զոհեր ու վիրավորներ
Շաբաթ երեկոյան կրակոցներ են հնչել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոկֆորդ քաղաքում։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Նշվում է, որ հրաձգության հետևանքով 3 անձ զոհվել է, իսկ առնվազն 3-ը՝ վիրավորվել։ Ռոկֆորդի ոստիկանապետը հայտնել է, որ միակ կասկածյալը ձերբակալված է։ Նա նշել է, որ ոստիկաններից ոչ մեկը կրակ չի բացել կասկածյալի ուղղությամբ։ Ըստ աղբյուրի՝ հրաձգության զոհերն ու տուժածները…
Հրաձգություն Բեռլինում․ տուժել է 4 անձ
Այսօր առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Նշվում է, որ կրակոցների հետևանքով տուժել են 4 անձինք, ովքեր հոսպիտալացվել են։ Ըստ աղբյուրի՝ արդեն դեպքի վայր են մեկնել իրավապահները, որոնք օպերատիվ աշխատանք են իրականացնում՝ հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու համար։
Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում հրաձգությունից զոհվել է 2 մարդ
«13WHAM»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են, ոստիկանությունը տեղեկացրել էր հրաձգության և մի քանի զոհի մասին։ Դեպքը եղել է սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան։ Կրակոցների զոհ է դարձել 2 մարդ, 14-ը վիրավորվել է: Հրաձգության զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին: Բողոքի ցույցերը սկսվել են Ռոչեսթերում աֆրոամերիկացի Դենիել Պրուդի մահից հետո:…
Պարապմունք բանակում՝ մարտական հրաձգությամբ
1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:
ՀԱՊԿ-ը կոչ է արել Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել հրաձգությունը սահմանին
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի կողմից տրամադրված ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության համաձայն` կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ և կոչ արել անհապաղ դադարեցնել հրաձգությունը: «Ստեղծվող իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը 2 հարևան երկրների սահմանին, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ երկիր է, և վկայում է հրադադարի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի…
Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 22-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Մարտական իրավիճակին մոտ պայմաններում զորավարժությանը մասնակցող զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հաղթահարել արգելագոտիները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները:
Ադրբեջան-Իրան սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
Հունիսի 18-ին Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 17-ին, ժամը` 21։40-ի շրջակայքում Ադրբեջանի ՊՍԾ «Գյոյթափա» սահմանային ուղեկալի ծառայության տարածքում՝ Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի մոտակայքում, 3 անձ իրանական կողմից իրանա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։ Սահմախախտները զինված են եղել և կրել գիշերային տեսողության սարքեր, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի…
Աշխատել ենք, այն էլ՝ կրկնակի չափով․ հրաձգության հավաքականի մարզիչ
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ ՀԱՕԿ-ի զրույցը սկսվեց երկրում գործող մարզահամալիրների քանակը հաշվելով։ Մասնագետը գոհունակությամբ խոսեց վերակառուցումից հետո շարք մտած Գյումրիի մարզահամալիրի մասին։ Այնտեղ կարող են ամենօրյա պարապմունքներ և ուսումնամարզական հավաքներ կազմակերպել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ։ – Նպատակ ունենք հունիսի 15 – 29 –ը հավաք անցկացնել այնտեղ, – ասաց նա։ Հնարավոր է բարելավել…
3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն
3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները:
Հրաձգություն՝ Հարավային ու Հյուսիսային Կորեաների ընդհանուր սահմանին
Այսօր՝ մայիսի 3-ին, հրաձգություն է տեղի ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին։ Yonhap գործակալության հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել այնտեղի ժամանակով 07:41-ին (Երևանի ժամանակով 02:41-ին): Նշվում է, որ Հարավային Կորեայի հանրապետության շտաբի հայտարարության համաձայն՝ մի քանի կրակոց է արձակվել իրենց պատկանող սահմանային դիտարկման կետի ուղղությամբ։ Դրան ի պատասխան արձակվել է 2 կրակոց։ Ըստ աղբյուրի՝ դեպքից…
Կանադայում հրաձգության հետևանքով 17 մարդ է մահացել
Ապրիլի 19-ին Կանադայի Նոր Շոտլանդական նահանգում 51-ամյա Գաբրիել Ուորթմանը կրակ է բացել մարդկանց վրա: Հանցագործին կալանավորելու օպերացիան տևել է 12 ժամ, զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս մեկ աշխատակից վիրավորվել է: Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգում հաձգության զոհերի թիվն աճել է մինչև 17 մարդ: Հայտնի է, որ Ուորթմանը ոստիկանական համազգեստով է եղել և տեղաշարժվել է պարեկային…