հրաձգություն
Նոր Զելանդիայում հրաձգությունից հետո ոստիկանությունն ինքնաշեն ռումբեր է վնասազերծել
Ոստիկանության կոմիսար Մայք Բուշը հայտնում է, որ նորզելանդացի ոստիկանները մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել։ Դրանք հայտնաբերվել էին Կրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ The West Australian պարբերականի փոխանցմամբ պայթուցիկ սարքերը գտնվել են հարձակվողների մեքենաներում։ Հրաձգության դեպքերից հետո հաղորդվում է 4 ձերբակալվածի մասին։ Խոսքը 3 տղամարդու և 1 կնոջ մասին է։ Հարձակվողներից…
Հրաձգություն Նոր Զելանդիայի մզկիթներում
Առնվազն 27 մարզ է զոհվել հրաձգության հետևանքով, որը Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներում իրականացրել են անհայտ անձինք։ Ոստկանությունը հաստատել է նրանցից մեկի ձերբակալությունը։ Այս մասին հայտնոում է Otago Daily Times-ը։ Հաղորդվում է շուրջ 30 վիրավորի մասին։ Ցերեկային աղոթքից հետո մզկիթների մուտքի դռներն արգելափակվել են և հնչել են կրակոցներ։ Ականատեսների հաղորդմամբ՝ հրաձգությունների պահին…
Հայ հրաձիգները մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը
Փետրվարի 20-28 Հնդկաստանի Նյու Դելլի քաղաքում տեղի է ունեցել հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը: Աշխարհի գավաթը տեղի է ունենում տարին չորս անգամ՝ 4 փուլ+ 1 ֆինալ: Փուլերի ընթացքում մարզիկները ձեռք են բերում միավորներ: Յուրաքանչյուր ձևից առավելագույնը ձեռք բերած 12 մարզիկ անցնում է ֆինալ՝ 5-րդ փուլ: Եզրափակչում հաղթող ճանաչված մարզիկը դառնում է Գավաթի խաղարկության չեմպիոն: Նյու Դելիում…
Մյունխենում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
Մյունխենում հրաձգություն է տեղի ունեցել, մահացել է առնվազն 2 մարդ, հայտնում է Bild-ը: Ոստիկանությունից հաստատել են, որ զոհերի շարքում է նաև հրաձիգը: Նախնական տեղեկության համաձայն՝ շինարարության աշխատակիցների միջև վեճ էր ծագել, ինչն էլ դարձել էր հրաձգության պատճառ:
Հրաձգության հերթական դեպքն ԱՄՆ-ում․ կա 4 զոհ
ԱՄՆ-ում հրազենի գործադրմամբ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Միչիգան նահանգում հրաձգության զոհ է դարձել 4 մարդ։ Այս մասին ասվում է տեղի ոստիկանության տարածած թվիթերյան հաղորդագրությունում։ Դեպքը տեղի է ունեցել Քենթ շրջանի 19 mile Road փողոցում։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Ներկայում հասարակական անվտանգության համար սպառնալիք չկա։
Նոր Օռլեանում հրաձգության հետևանքով կան տուժածներ
Ամերիկյան Նոր Օռլեանում հրաձգության հետևանքով տուժել է 4 մարդ: Այս մասին տեղեկացնում է Nola-ն: Նշվում է, որ տուժածներին հոսպիտալացրել են: Ըստ պարբերականի՝ նրանք բոլորը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են:
Հրաձգություն` ԱՄՆ-ում. կան զոհեր
ԱՄՆ Իլինոյիս նահանգի Ավրորա քաղաքում 5 մարդ է զոհվել հրաձգության հետևանքով. հայտնում է ТАСС-ը: Տղամարդը կրակ է բացել Henry Pratt ընկերության շենքում, որն արտադրում է խողովակաշարերի ամրաններ: Կրակողը 45-ամյա Հարի Մարտինն է: Ենթադրվում է, որ նա ընկերության աշխատակից է: Դրդապատճառները հայտնի չեն:
Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել՝ Ստրասբուրգի ահաբեկչության հետաքննության շրջանակում
Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու համար, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Ըստ աղբյուրների՝ ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Էլզասում: AFP-ի տեղեկությամբ՝ ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք կասկածվում են Շերիֆ Շեքաթին զենք մատակարարելու մեջ, որը հրաձգություն էր…
Ամերիկյան Ռոկմարտում հրաձգության ժամանակ չորս մարդ է մահացել
Ամերիկյան Ջորջիա նահանգի հյուսիսում երկու հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 2-ը՝ տուժել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իշխանություններին: Նշվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել Ռոքմարտ քաղաքում: Մանրամասները չեն հաղորդվում:
Հրաձգություն` Տեխասում. կա զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել: Ըստ CNN-ի` կաթոլիկ եկեղեցիներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մի կին, ևս մի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Կնոջ դին հայտնաբերվել է հրաձգությունից հետո` եկեղեցու մոտ գտնվող ավտոկայանատեղիում: Հրաձգությունն իրականացնողների ինքնությունը մնում է անհայտ:
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 մարդ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում տեղի է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է nypost.com-ը՝ մանրամասնելով, որ կա նաև չորս վիրավոր: Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում՝ տեղի ժամանակով կեսգիշերից առաջ: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ որևէ մանրամաս չի ներկայացրել, սակայն ականատեսների պատմելով՝ ամեն ինչ տեղի է ունեցել…
Կրակոցներ Արտաշատում
Ժամը 03.15-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին դանակահարության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Քիչ անց, բաժնում ստացվել է երկրորդ ահազանգը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են, որ Արտաշատում կրակոց է եղել, և հրազենային վիրավորումով մի քաղաքացի է տեղափոխվել «Վեդի» բժշկական կենտրոն: Երրորդ ահազանգը կրկին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է եղել։ Հայտնել…
Բրյուսելում տղամարդը «Կալաշնիկով»-ով կրակ է բացել
Բելգիական ոստիկանությունը փնտրում Է այն անձին, ով դեկտեմբերի 24-ին Բրյուսելի կենտրոնում կրակ Է բացել ռեստորանի պատուհանի վրա: Ինչպես հայտնում Է Reuters գործակալությունը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտվա ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) Բրյուսելի կենտրոնի Լուիզ ավենյուի առևտրական փողոցում: Տղամարդը «Կալաշնիկով» ինքնաձիգից երեք անգամ կրակել Է…
Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի
Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել: Երեքշաբթի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգի Սուրբծննդյան շուկայի հարևանությամբ հրաձգություն էր կազմակերպել: Ստրասբուրգի քաղաքապետը միջադեպը ահաբեկչություն…