հրետանակոծություն
Հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Հայ զինվորն օր-օրի դառնում է ստեղծված իրադրության տերը․ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում նոր գրառում է կատարել։ «Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում:…
Կրակի խտությունը ընդհանուր առմամբ թուլացել է, որոշ դեպքերում կարճաժամկետ վերականգնվում է
Ճի՞շտ է արդյոք տպավորությունը, որ շփման գոտում կրակի խտությունը համեմատաբար թուլացել է. հարցն այսօր ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին. «Այո, թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի ԶՈւ-երը համապատասխան ուժեր են կորցնում և չեն կարող առաջին օրվա էդ ամենամեծ թափի հետ համեմատվեն հետագա օրերը: Բայց առանձին…
Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը դատապարտում է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը Արցախում
Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։ Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը…
Հադրութը՝ հակառակորդի թիրախում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
10-րդ օրն է՝ Հադրութը հրետակոծվում է. երեկ ավելի ինտենսիվ. այս անգամ կարողացանք խուսափել մարդկային կորուստներից. վնասվել են հիմնականում ենթակառուցվածքներ ու տներ: Այսօր Արցախի Հանրայինի նկարահանող խումբը եղել շրջկենտրոնում, ծանոթացել իրավիճակին: https://www.facebook.com/ArtsakhTV/videos/2407826709511279
Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում տուծած բնակելի շենքերից լուսանկարներ է հրապարկվել: «Ստեփանակերտ, 06.10.2020 Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել»։ Նշենք, որ մինչ այս ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին:
ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին` Արցախում տիրող իրավիճակի հարցերով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել -ում: ՄԻՊ-ը հայտնում է, որ պայմանավորված արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` դիմել է միջազգային կազմակերպություններին: «Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կազմակերպություններին Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային…
ՄԻՊ-ի հայտարարությունն Արցախի քաղաքացիական բնակավայրերն Ադրբեջանի կողմից ռազմաօդային հրետակոծության վերաբերյալ
Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս…
Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են
Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/740446446791285
Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ընդգծվել է, որ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն: «Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել…
Տավուշի հրետակոծությունների մասին տեղեկությունները ներկայացվել են ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները։ Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ: «Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական…