հրշեջներ
Ավստրալիայի Արևմտյան նահանգում հրդեհներն ու աղետի ազդանշանների խափանումը վտանգի տակ են դրել բնակիչներին
Ավստրալիայի Արևմտյան նահանգում միաժամանակ մի քանի հրդեհներ են բռնկվել, իսկ աղետի ազդանշանների համակարգի խափանումը հազարավոր մարդկանց զրկել է կարևոր տեղեկատվությունից։ Բնակիչները, հրշեջներն ու պաշտոնյաները բախվել են դժվարությունների, երբ հաղորդակցման համակարգերը խափանվել են վտանգի գագաթնակետին։
Բալթիմորի Ռեմինգթոնում պահեստի հրդեհը զանգվածային տարհանում է առաջացրել՝ տուժածներ չկան
Բալթիմորի Ռեմինգթոն թաղամասի պահեստում բռնկված ուժեղ հրդեհը ստիպեց տարհանել բնակիչներին, սակայն տուժածներ չկան։ Հրշեջները պայքարում էին ուժեղ քամիների և խիտ ծխի դեմ՝ պաշտպանելով հարևան տները և բիզնեսները։
Հրդեհը C-Hill-ում ստիպում է տարհանման նախազգուշացումներ Կարսոն Սիթիում
Կարսոն Սիթիում գտնվող C-Hill-ում արագ տարածվող հրդեհը հասել է 75 ակր տարածքի, ստիպելով տարհանման նախազգուշացումներ հարակից բնակիչների համար։ Հրշեջները փորձում են զսպել կրակը, որը սկսվել է ուրբաթ ուշ գիշերը։
Աղետալի հրդեհներ Լոս Անջելեսում. 5000 հա այրված տարածք, երկու զոհ Եթոն հրդեհում
Լոս Անջելեսը գտնվում է պատմական փորձության առաջ, քանի որ տարածքում մոլեգնող անտառային հրդեհները լուրջ վնասներ են հասցրել՝ սպառնալով քաղաքի կյանքին և ենթակառուցվածքներին։ Ավելի քան 5000 ակր է այրվել Պալիսեյդսի հրդեհի պատճառով, իսկ Պասադենայի մերձակայքում գտնվող Իթոն հրդեհը խլել է երկու կյանք և ոչնչացրել հարյուրավոր կառույցներ։ Ուժեղ քամիներն ու չոր պայմանները նպաստում են կրակի արագ տարածմանը,…
Անտառային հրդեհներ ՌԴ-ում․ հրշեջները մարման աշխատանքներ են իրականացնում
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հրշեջները Ռուսաստանի Դաշնության մարզերում անտառային հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում: 1,993 հա տարածքի վրա 35 հրդեհ է մարվել։ Ըստ հաղորդագրության՝ ևս յոթ հրդեհի օջախ է մարվում Խաբարովսկի երկրամասում, որտեղ հրդեհների մակերեսը կազմում է 647 հա: 16 հրդեհի օջախ ակտիվ է նաև Սվերդլովսկի շրջանում: Ռուսաստանի Դաշնության 60 անտառային տնտեսությունների համար այս ժամանակահատվածը համարվում է…
Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում են կատարել
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի…
Հրդեհ՝ Լեռնաշենի սարալանջին
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Վթար Եղվարդի մոտակայքում․ կան տուժածներ Արևիք ազգային պարկում տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8 հեկտար…
Հրդեհ Արևիկ ազգային պարկի տարածքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ «Դեպքի վայր…
Հրդեհ Վահագնի գյուղում
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 02:12-ին ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Խաչիկում շչակ է գործարկվելու Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում…
Հրդեհ է բռկվել Նոր Խաչակապ գյուղում
Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անսնակեր։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Խաչակապ գյուղի 2-րդ…
Աբովյան-Ջրաբեր ճանապարհին մեքենան ընկել է մոտ 10 մետր․ կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ուժեղ քամին Երևանում վնասներ է հասցրել Հրդեհ` Արշակունյաց պողոտայի մոտ գտնվող ՊՆ պահեստներում Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝…
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր
Օգոստոսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ օգոստոսի 3-ին ժամը 14։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։…
Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ վերջին երկու օրում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Հրդեհի 63 օջախները առավել մեծ վնաս հասցրել են Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա հանգստավայրային գոտիներին:…
Մարտունու ՇԱԻ բաժինը հրդեհավտանգ շրջանում շարունակում է ուժեղացված ծառայությունը
Արցախի հրդեհավտանգ շրջանում իրականացվում են հացահատիկային մշակաբույսերի պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները։ Մարտունու շրջանային ԱԻ բաժինը գործադրել է ամբողջ ներուժը բերքն անկորուստ ամբարելու նպատակով: Մարտունիում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը գոհացնող է: Ինչպես բոլոր շրջաններում՝ Մարտունիում ևս բերքահավաքից առաջ իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։ Այսպես, 2021 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարար մասի…
Գառնի գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 27-ին, ժամը 13:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի աղբանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է…















