ՀՓՇ
Հայրենիքի փրկության շարժումը (ՀՓՇ) Քոչարյանինն էր: Իհարկե, դա ժողովրդին հայտնի փաստ էր, ինչքան էլ չէին ասում, որ այդպես էր: Ես կասեի՝ ռուսական պատկանելություն ուներ, ինչպես ինքն ունի: Դա անձնագրի մեջ գրածով կամ ԴՆԹ-ով չի որոշվում: Դա արժեհամակարգ է, դա մտածողություն է, ինքնազգացողություն է, ինչն ի դեպ, բնավ կապ չունի ռուսական ինտիլիգենցիայի, բարձր մշակույթի, ժամանակին՝ բագատիրնրերի…
«Հայրենիքի փրկության շարժում»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական…
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ երթի մասնակիցների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել։ https://www.facebook.com/freenews.am/videos/491042828738282 Տեսանյութը՝ FreeNews-ի։
Այսօր՝ մարտի 26-ին, լրատվամիջոցների հետ զրույցում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասել է՝ ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից, որովհետև կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ «Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն,…
Ինչպես հայտնի էր դարձել՝ ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ ՔԿ-ից նշել են, որ Մանուկյանին հրավիրելու պատճառը՝ հանրահավաքների ժամանակ նրա կողմից արված իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերով քննվող քրգործերով հարցաքննություն էր։ Կոմիտեից հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց ընտրվել…
ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության համար։ Նրա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու ու իր ասած նախադասությունները թող իրավաբանները մեկնաբանեն, թե ինչ են նշանակում։ Մանուկյանը նշեց, որ չի ընդունում մեղադրանքը ու չի փոշմանել իր ասածների համար։
«Հայրենիքի փրկության շարժում» անվան ներքո հանդես եկող ընդդիմադիր նախաձեռնության որոշ անդամներ հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը և Վահրամ Բաղդասարյանը։ Հանդիպումից հետո Վանեցյանը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ։ Այդ ընթացքում «Հայրենիք» կուսակցության նախագահն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՈւ…
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։ «Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական…
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում: «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։ Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու…
Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել, որին կից գրել է․ «Մերժելու եմ ձեզ մինչև կյանքիս վերջ։ Մարդասպաններ»։ Ազոյանը տեսանյութում ասում է, որ ուղղակի խոսքեր չի գտնում մեկնաբանելու համար Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Հայրենիքի փրկության շարժման» բեմադրությունը։ https://www.facebook.com/hovhannes.azoyan.5/posts/3656220047825958?__cft__%5B0%5D=AZVOubVGeJqCUjrIge2Mx_fKnYF2JESLlK8wmcx253P_QTyKAiFiv1JRCQZSmASbF_dtTFmsM_aUC3heUHFpcpA-lJKHSOt0Vcntu21eA9oFpB-VqXLON-IKdqFjJIljExvKgrh_5HO8wyhBnEjITrrl&__tn__=%2CO%2CP-R
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել։ «Պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց…