Ձորաղբյուր
Ձորաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Հունիսի 17-ին, ժամը 08։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկացրել ենլ, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։12-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «Mitsubishi outlander» մակնիշի ավտոմեքենան։
Ձորաղբյուրի մարզաբազան նոր խաղադաշտեր կունենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար։ Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման…
Հրդեհ Ձորաղբյուրում
Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:31-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկույթ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։52-ին։
Կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտվել․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները…
Ձորաղբյուրում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Օգոստոսի 29-ին, ժամը 11.30-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել՝ Ձորաղբյուր գյուղի 43-ամյա մի բնակիչ, որը հայտնել էր, որ գյուղում՝ իր անզգուշության հետևանքով երկաթը մտել է որովայնը: Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել էին, որ տուժողին վիճաբանության ժամանակ դանակահարել է Մասիսի քաղաքի 29-ամյա մի…
Գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի գումարներ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի…
Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ձորը սահած ավտոմեքենայի վարորդը չի հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից հայտնում են, որ պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին…
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են…








