ղազախստան
Արարատ Միրզոյանն ընդունել է Ղազախստանի Սենատի նախագահ Նազարբաևային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաևայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ…
Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումներ ընթացքում կքննարկվեն հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների…
Տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հանդիպումը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Ծառատունկի արարողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Կրեմլից արձագանքել են Նազարբաևի առաջարկին Պուտին-Զելենսկի հանդիպման մասին
Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, հայտնլեով, որ այդ հանդիպումը պետք է լինի նախապատրաստված։ «Անպայմանորեն, Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվի նման հանդիպումներից և այդ հանդիպումից նույնպես, սակայն մտածում է, որ հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի: Նազարբաևը…
Նազարբաևը հայտնել է, որ Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցությունները տեղի ունենան Ղազախստանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ես հանդիպել եմ պարոն Զելենսկուն, լսել եմ նրան: Երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես կարելի է հետագայում լուծել այդ խնդիրը: Ես կարծում եմ, որ…
Նուրլան Նիգմատուլինը Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում և ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարևոր տեղ է…
Աշխարհի Առաջնություն․ Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնեցին Ղազախստան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ…
Ղազախստանի մայրաքաղաքը կվերանվանվի Նուրսուլթան. խորհրդարանը հաստատեց
Nur.kz կայքը տեղեկացնում է, որ Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու առաջարկին: Մայրաքաղաքի անվանափոխության մասին հայտարարվել է այսօր՝ Կառավարության և խորհրդարանի համատեղ նիստում՝ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից առաջարկի հնչելուց անմիջապես ժամեր անց:
Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է. «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից,…











