ղազախստան
Նախարարը ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել և գործնական փուլ տեղափոխել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հայ-ղազախական ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել…
Ղազախստանը չեզոքություն է պահպանում. երկիրը չի աջակցի Ռուսաստանին և Ուկրաինային
Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության հարցում։ Երկիրը որոշել է չաջակցել կողմերից որևէ մեկին: Այս մասին Սենատի լիագումար նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Սուլթան Քամալետդինովը՝ փոխանցում են ղազախական լրատվամիջոցները: «Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Ղազախստանի հետ ոչ մի կապ չունի։ Հնարավոր վտանգի դեպքում Ղազախստանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանելու երկիրը»,- նշել…
Արմեն Գրիգորյանը ընդունել է Ղազախստանի դեսպանին
Այսօր՝ փետրվարի 25-ին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքից։ Փաշինյանն ու ԵԱՏՄ պետությունների մյուս ներկայացուցիչները հանդիպել են Տոկաևի հետ․ վարչապետը ելույթ է ունեցել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Թուրքիայից եկող վտանգներն այդքան էլ սուր դրված չեն, բայց կան․…
Փաշինյանն ու ԵԱՏՄ պետությունների մյուս ներկայացուցիչները հանդիպել են Տոկաևի հետ․ վարչապետը ելույթ է ունեցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը «Ղազախստանի նախագահը ողջունել է ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ…
Փաշինյանը Ղազախստանում է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է․ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Այսօր Վիեննայում հանդիպելու են Ռուբինյանն ու Քըլըչը «Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը: Վարչապետը…
Մեր երիտասարդները 2-րդ անգամ հաղթեցին Ղազախստանի տարեկիցներին
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն այսօր՝ փետրվարի 16-ին, երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի տարեկիցների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր ընտրանին 2-րդ խաղն անընդմեջ կարողացավ նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնել։ Գոլը հեղինակեց Սամվել Հակոբյանը՝ 75-րդ րոպեին։
Հայաստանի Մ19 հավաքականը հաղթեց Ղազախստանի տարեկիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքը մրցում էր Ղազախստանի իր տարեկիցների հետ։ Ընկերական խաղն ավարտվեց մեր ընտրանու նվազագույն հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը հեղինակեց Համլետ Մինասյանը՝ 52-րդ րոպեին։ Նշենք, որ հանդիպումն անց կացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ https://www.youtube.com/watch?v=f_hCD7NEC3g
Հայաստանի Մ19 հավաքականը մրցում է Ղազախստանի տարեկիցների հետ (ՈւՂԻՂ)
Հայաստանի ու Ղազախստանի Մինչև 19 տարեկանների հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնում։ Խաղի ուղիղ եթերը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ https://www.youtube.com/watch?v=f_hCD7NEC3g
Պաշտոնական․ ղազախ հարձակվողը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
Երևանի «Ալաշկերտը» Facebook-ի իր էջում հայտնել է նոր տրանսֆերի մասին։ Նշվում է, որ հայկական ակումբի կազմը հալարել է ղազախ 27-ամյա հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատիրաուն» է եղել, որտեղ նա հանդես է եկել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ։ Նշվում է, որ հանդես է եկել նաև Ղազախստանի Մ-19 ու Մ-21 հավաքականներում։
ՀԱՊԿ ուժերի դուրս բերման գործընթացը կտևի մինչև հունվարի 19-ը․ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը Ղազախստանից ամբողջությամբ դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ի։ Այս մասին Belarus-1-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա նշել է, որ դուրսբերման գոծընթացի ընդհանուր տևողությունը մոտ մեկ շաբաթ է։ Նրա խոսքով՝ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում ստափեցնող նշանակություն է ունեցել և գուցե տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր։
Ալմաթիում մեկ օրում 2000-ից ավել մարդ է ձերբակալվել
Ղազախստանի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում, շարունակվում են իրավապահ ուժերի կողմից իրականացվող գործողություններն ու ձերբակալումները։ Ինչպես տեղեկանում ենք քաղաքի պարետատնից, երեկ՝ հունվարի 13-ին, Ալմաթիում ձերբակալվել է 2159 մարդ։ Նշվում է, որ ձերբակալվածները մարդիկ են, ովքեր մասնակցել են անօրինական բողոքի ակցիաներին, թալանին ու տարբեր այլ հանցագործությունների։ Նշենք, որ ձերբակալումների գործընթացը վերջին օրերին չի դադարում ու մեկ օրում ձերբակալում…
Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են տուն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ վերադարձը կազմակերպվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով։
Բելառուսը և Ղրղզստանը սկսում են իրենց զորակազմերի դուրսբերումը Ղազախստանից
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի բելառուսական զորակազմն ավարտել է իր առաքելությունը Ղազախստանում, հունվարի 13-ին սկսվում է դրա դուրսբերումն այդ երկրից: Այս մասին հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։ «Ավարտվել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի բելառուսական զորակազմի մասնակցությունը Ղազախստանի Հանրապետությունում ճգնաժամային իրավիճակի կարգավորման գործում։ Խաղաղապահ զորակազմի դուրսբերումը սկսվում է այսօր և կավարտվի 10 օրվա ընթացքում»,- նշվում է Բելառուսի պաշտպանական գերատեսչության…
Այսօր առաջին միջազգային չվերթն Է ժամանել Ալմաթիի օդանավակայան
Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնել Է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ): «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ին…
Ղազախստանում ավարտել է հակաահաբեկչական գործողությունը երկրի 14 տարածաշրջաններում
Ղազախստանի իրավապահ մարմիններն ավարտել են հակաահաբեկչական գործողությունը երկրի 17 տարածաշրջաններից 14-ում: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել Է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը ծանուցում Է հակաահաբեկչական գործողության ավարտի և ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակի վերացման մասին Նուր Սուլթան, Շիմքենդ քաղաքներում, Ակմոլինսկի, Ակտյուբինսկի, Ատիրաուի, Արեւլա- Ղազախստանյան, Կարագանդայի,…















