ճանաչում
Լոս Անջելեսի քաղաքապետը Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին տեսաուղերձով է հանդես եկել, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Գարսեթին նշել է, որ ինքը միանում է համընդհանուր կոչին։ Նա ասել է, որ ողբերգության մասին հիշեցնելու ժամանակն է, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի։ Քաղաքապետի խոսքով՝ իրենք սգում են 1,5 միլիոն հայերի մահը։ Խոսքի վերջում…
Սենատորը ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմին կոչ է արել պատմությունն անվանել այնպես, ինչպես կա և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա ասել է, որ դա ԱՄՆ նախագահի պարտավորությունն է։ Մենենդեսը նաև հիշել է, որ անցած տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ներկայացուցիչների պալատն ու Սենատը։ Մենենդեսի խոսքով՝ ժամանակն է, որ ցեղասպանությունը…
Նախարար Ավանեսյանը նշել է, թե քանի դի է փորձաքննության ենթարկվել
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ ավանեսյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա ասաց, որ մինչ այս 3450 դի է փորձաքննության ենթարկվել, իսկ օրական միջինում 30 դի է ճանաչվել։ Սակայն, Ավանեսյանը չնշեց, թե դիերից քանիսն են մնում չճանաչված։ Նա ասաց, որ չի կարող հստակ թիվ ասել։
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը
Արցախի արտգործնախարարությունը ողջունում է դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևը։ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․ «Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի…
Ֆրանսիայի Սարսել քաղաքը կոչ է արել կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ․ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ: Ադրբեջանի Հանրապետության կողմից օգտագործված զանգվածային ռազմամիջոցները (հրթիռներ, ծանր հրետանի, զինված անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտական…
Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին
Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են ,որ Ֆրանսիայի Օ-դը—Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին: «Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության Նախագահին և…
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն մերօրյա հերոսների սխրանքներն է ներկայացրել
Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի Ունուսյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով…
Իտալական Մալոյի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Մալոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունել էր բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/3433906316705826
Միացյալ Թագավորության Դերբի քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
Միացյալ Թագավորության Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով ճանաչում է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում DerbyNews-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախն էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում։ Պատմական ակնարկներից հետո ընդգծվում է, որ տեղի հայերի անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի տարածքում և նշվում է, որ Արցախը երբեք չի եղել անկախ…
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատում ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ. «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ: Հատկանշական է, որ, ի թիվս այլ…
Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան
Արմենպրեսը, վկայակոչելով Սենատի պաշտոնական կայքին, հյատնում է, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Քննարկումները մեկնարկելու են Երևանի ժամանակով 19:30-ից: Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո…