ճանաչում

  • ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

    ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

    Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը տեղեկացնում է, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակել Արցախի Հանրապետության ճանաչման օր։

  • Թրամփի օգտագործած Մեծ եղեռն արտահայտությունը չի համապատասխանում 1981թ-ի հռչակագրին

    Թրամփի օգտագործած Մեծ եղեռն արտահայտությունը չի համապատասխանում 1981թ-ի հռչակագրին

    Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Համագումարը նշել է, որ Թրամփի օգտագործած Մեծ եղեռն հայկական արտահայտությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ «Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ.…

  • «Կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը». Ջեմալ փաշայի թոռան գրառումը բացասական արձագանքներ է ունեցել

    «Կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը». Ջեմալ փաշայի թոռան գրառումը բացասական արձագանքներ է ունեցել

    Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, ով բազմաթիվ անգամներ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրառում է արել Twitter-ում. «Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»: Այս գրառումը բացասական է ընդունվել համացանցի մի շարք օգտատերերի կողմից։ Որոշ օգտատերերը Ջեմալի գրառման տակ բացասական մեկնաբանություններ են թողել: Իրենցից մեկը գրել է՝ «Հայերի…

  • Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է

    Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է

    Հանրահայտ հայազգի գրող Նարինե Աբգարյանը հայտնվել է ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում: Այս մասին հայնում է՝ The Guardian: Նարինե Աբգարյանի հեղինակած գիրքը, որի վերնագիրն է՝ «Երկնքից ընկնում է 3 խնձոր» պատմում է հայկական գյուղական կյանքի մասին: Գիրքը հրատարակվել է Oneworld Publications-ի կողմից և հեղինակին բերել միջազգային ճանաչում:

  • ԱՄՆ-ում գործող թուրքական Mosaic հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    ԱՄՆ-ում գործող թուրքական Mosaic հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար): Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:…

  • Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Սիրիաի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

    Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Սիրիաի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

    Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սիրիայի իշխանությունների էությունը ցույց տվող ցայտուն օրինակ է անվանել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրք պաշտոնյան ասել է, որ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը, քանի…

  • Սիրիայի խորհրդարանը այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

    Սիրիայի խորհրդարանը այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

    Սիրիայի խորհրդարանն այսօր քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնել է Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը: «Բանաձևը ներկայացրել է Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ բանաձևը կքննարկվի այսօր կեսօրին։ Այն ընդունում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևն այսօր հատկապես կարևոր է այն իմաստով, որ…

  • Առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմին․ Արմեն Սարգսյան

    Առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմին․ Արմեն Սարգսյան

    Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի…

  • Նախագահ Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախագահ Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը: Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Կնեսետի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե…

  • Պատրաիարքն առաջարկում է թուրքահայ համայնքը չներքաշել իշխանության գործողությունների մեջ․ Խառատյան

    Պատրաիարքն առաջարկում է թուրքահայ համայնքը չներքաշել իշխանության գործողությունների մեջ․ Խառատյան

    Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է. «ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը և պոլսահայ պատրիարքարանի արձագանքը… Հասկանալի է, որ թուրքական մամուլը բաց չէր թողնելու առիթը Պոլսի նորընտիր պատրիարքին «հարկադրելու» դատապարտել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման որոշումը: Պոլսի հայոց պատրիարքներն ստիպված են եղել դատապարտել Ֆրանց Վերֆելին՝ Մուսա Լեռան հայերի դիմադրության մասին…

  • Բայդենը ողջունել է Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը

    Բայդենը ողջունել է Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջո Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը: «Ես ողջունում եմ Սենատի կողմից կարևորագույն այս որոշման ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ…

  • Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ԱԳՆ է կանչվել Սենատի ընդունած բանաձևի պատճառով

    Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ԱԳՆ է կանչվել Սենատի ընդունած բանաձևի պատճառով

    Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Սենատի կողմից ընդունված բանաձևից հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Այս մասին հաղորդում է թուրքական Cumhutiyet-ը։ ԱՄՆ դեսպանից Թուրքիայի Արտգործանախարությունում պարզաբանումներ են պահանջել Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ կապված։ Դեսպանը պնդել է, որ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։

  • Թուրքիայում դատապարտում են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը

    Թուրքիայում դատապարտում են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը

    ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող №150 բանաձևը։ Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական շրջանակների արձագանքները չուշացան։ Սենատի որոշմանն արդեն արձագանքել են Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակացության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ Սենատի…

  • Սա մեր պատերազմը չէր, բայց ունեցանք մեր հաղթանակի բաժինը․ միջազգայնագետ

    Սա մեր պատերազմը չէր, բայց ունեցանք մեր հաղթանակի բաժինը․ միջազգայնագետ

    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը: Ի՞նչ տեղի ունեցավ. 1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու: 2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին: 3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն…

  • Թրամփը պետք է հետևի ԱՄՆ Սենատի օրինակին․ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան

    Թրամփը պետք է հետևի ԱՄՆ Սենատի օրինակին․ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։ «ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս…