ճանաչում
Սենատորը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ «Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։…
Բրազիլիան շնորհավորել է Բոլիվիայի նոր նախագահին
Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու և որքան հնարավոր է շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները: «Բրազիլիան ձգտում է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-նշվում է հայտարարության մեջ: Նոյեմբերի 12-ին Անիեսն…
Հենց Թուրքիայի խորհրդարանում պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին․ Փայլան
Եթե աշխարհում կա միակ խորհրդարան, որտեղ պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին, դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Ելույթ ունենալով Ազգային մեծ ժողովում առաջիկա տարվա բյուջեի քննարկումների ժամանակ՝ Փայլանը, որը Բյուջեի և ծրագրավորման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային…
Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան
Անկարան տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի և բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում գրել է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը: «Հայոց ցեղասպանությունը տերմին է, որը գործածվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և…
Արա Դարզին Մեծ Բրիտանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: The Guardian-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի…
Էրդողանի այցն ԱՄՆ կարող է հետաձգվել․ պատճառը Հայոց ցեղասպանության ճանաչումն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն կարող է հետաձգվել: Այն պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այցը հետաձգվու է՝ ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Էրդողանը Վաշինգտոն պետք է այցելեր նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի…
ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև կքննարկվի
ՀՀ կառավարության Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև: «Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին…
Ցեղասպանության ճանաչման գործընթացը անվտանգային կարևորագույն բաղադրիչ է․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը խոսել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու մասին։ «Միացյալ Նահանգների կողմից այս բանաձևի ընդունումը ամուր հանձնառության, մարդու իրավունքների հիմնարար արժեքներին նվիրվածության կարևորագույն դրսևորում էր։ Իսկ այն հարցին, թե ինչ կտա սա Հայաստանի Հանրապետությանը, բնականաբար, պետք է նշել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը հանդիսանում է ՀՀ…
Թուրք գործիչը, ի պատասխան ԱՄՆ-ի, «սպառնացել է» Թալեաթ անվանել նաև թուրք աղջիկներին
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական İyi (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած İyi կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի…
Թուրքիայի խորհրդարանի արձագանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումներին
Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հաղորդում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի՝ խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մենք դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից…
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ԱԳՆ է կանչվել Ներկայացուցիչների պալատի որոշումից հետո
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է HaberTurk-ը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին տեղեկացրել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների…
Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Չավուշօղլուն դատապարտել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ…
Հաջորդը Սենատի բանաձևն է․ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու կապակցությամբ: «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ-ի պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար՝ ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական…
Չավուշօղլուն դատապարտել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին նախարարը գրել է Twitter-ի իր էջում։ «Քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունների օգտագործման փորձերն անընդունելի են: Նման ամոթալի որոշումները ոչ մի նշանակություն չունեն Թուրքիայի իշխանությունների և ժողովրդի համար»,-գրել է Չավոըշօղլուն։ Ըստ նրա՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության աղբյուր»…