ճանաչում
Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը։ Արդյունքում՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ այն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացին ձեռնպահ, իսկ 13 հոգի չքվեարկեց։
Ցեղասպանության ժխտումը դրա վերջին բաղկացուցիչ ակտն է․ Շերման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին իր ելույթում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ: Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածների վերջին սերունդի աչքի առաջ: «Երկու շաբաթ առաջ ես մոտեցա այս…
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար այսօր ավելի քան ճիշտ ժամանակն է․ Շիֆ
Այսօր, երբ քրդերը տանջվում են թուրքական կրակողներից, ավելի քան ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Միշտ է ճիշտ պահը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց դա հատկապես հենց այսօր է»,-նշեց Շիֆը։ Նա ընդգծեց, որ Ցեղասպանության փաստը սարսափելի և…
Հայոց ցեղասպանությունը չի կարող ժխտվել․ Դեմոկրատների ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն անհրաժեշտ է ընդունել, որպեսզի հետագայում խուսափենք նման ողբերգություններից։ Այս մասին այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։ «Այս բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք գործադրվել են մեկ դար առաջ, որ ցեղասպանություն իրականացվի հայ ժողովրդի դեմ։ Հայոց ցեղասպանությունը չի կարող ժխտվել․…
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներառվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն օրակարգում ներառելու հարցը։ Կոնգրեսականներից 223-ն ընդունմանը կողմ է քվեարկել, 191-ը՝ դեմ։ Նշենք, որ սկսվել են բանավեճեր, և Կոնգրեսը 1 ժամ ունի Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման համար։ Բանաձևում, մասնավորապես, նշվում է․ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝ 1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը`…
Ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսում
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին թիվ 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում: Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը հայտարարում են․ «Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ թիվ 296 բանաձևը,…
Մոլդովայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի
Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում հայտնել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը: Վերջինս նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված Դմիտրի Կրոիտորին, որը Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու…
Ես Ցեղասպանության ճանաչման հարցով քննարկումներ եմ ունենում Սպիտակ տանը․ Քիմ Քարդաշյան
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: Այս մասին հեռուստաաստղը նշել է Երևանում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում։ Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկների բույրով օծանելիք է ցանկանում ստեղծել Քիմ Քարդաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության…
ՌԴ-ի կողմից Աբխազիայի և Հվ․ Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա․ NVO
Ռուսական Независимое военное обозрение պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի…
Պետդուման կքննարկի Հվ․ Օսիայի ցեղասպանության ճանաչման հարցը. Վոլոդին
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի՝«1920-ին Վրաստանից Հարավային Օսիայի ցեղասպանությունը ճանաչելու մասին» հայցադիմումը ստանալուց հետ այն քննարկման դնել Դումայի խորհրդի առաջիկա նիստին: «Պետդումայի խորհրդի նիստին, որի կազմում ընդգրկված են Դումայի ղեկավարությունը, բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները և հանձնաժողովների նախագահները, մենք կքննարկենք ՀՕ-ի այդ ուղերձը»,- ռուս լրագրողներին հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը:…
Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ցեղասպանությունը․ թուրք պատգամավոր
Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Ես կարծում եմ, եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին Կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան…
Լիտվան Ղրիմի թաթարների տեղահանությունը ցեղասպանություն է ճանաչել
Լիտվայի խորհրդարանը 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանությունը ճանաչել է որպես Խորհրդային Միության իշխանության կողմից իրականացված ցեղասպանություն: Այդ մասին այսօր խորհրդարանն ընդունել է արձանագրություն և աշխարհին հորդորել է «համերաշխություն հայտնել Ղրիմի թաթարներին և շարունակել ապօրինաբար բռնազավթված Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելոու քաղաքականությունը»: Արձանագրությունն ընդունվել է 77 կողմ 1 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Անցած ամսվա ընթացքում նմանօրինակ արձանագրություն է…
ԱՄՆ դիվանագետը խաղաղօվկիանոսյան կղզի պետություններին կոչ է անում հետ չկանչել Թայվանի ճանաչումը
ԱՄՆ-ի Հարավարևելյան Ասիայի հարցերով բարձրաստիճան դիվանագետը խաղաղօվկիանոսյան կղզի պետություններին կոչ է արել հետ չկանչել Թայվանի դիվանագիտական ճանաչումը՝ զգուշացնելով, որ Թայվանի միջազգային դրությունը փոխելուն ուղղված Չինաստանի ճնշումը սպառնում է մեծացնել հակամարտոության հավանականությունը։ Այս մասին հաղորդում է AP-ն: ԱՄՆ-ի պետքարտուղարի Հարավարևելյան Ասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Պատրիկ Մերֆին ասել է, որ դիվանագիտական որոշումները չպետք է կախված լինեն Չինաստանից:…
ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան
ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը,…