ճանապարհային անվտանգություն

  • Հայ-ԱՄԷ փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ երկու երկրները կճանաչեն միմյանց վարորդական վկայականները: Բնակության նպատակով ժամանած քաղաքացիները կազատվեն տեսական և գործնական քննություններից:

    Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձ կճանաչեն վարորդական վկայականները
  • Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական նոր կարգավորումը, որը պարտադիր է դարձնում ձմեռային անվադողերով երթևեկությունը մինչև մարտի 31-ը ներառյալ։ Տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի, եթե չեն պահպանվում հետևյալ պահանջները՝ Թեթև մարդատար և մինչև 3.5 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր։ Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 միլիմետր…

    Ձմեռային անվադողերով երթևեկելը դարձել է պարտադիր պահանջ
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում այսօր առկա է մառախուղ, ինչը կարող է ազդել ճանապարհային տեսանելիության վրա։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել առավել զգուշություն մառախուղի պայմաններում։ Նախարարությունը հայտնում է նաև, որ ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են, բացառությամբ որոշ հատվածների, որտեղ շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Համապատասխանաբար, երթևեկությունն այս հատվածներում…

    Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
  • ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից մեկնարկում է ՄԱԿ-ի համաշխարհային 6-րդ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթը: «Ցածր արագությունը (30կմ/ժ սահմանափակումը) անվտանգ երթևեկության գրավականն է և փրկում է կյանքեր: Առողջապահության նախարարությունը միանում է քարոզարշավին»: https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2945182772389499

    Այսօրվանից մեկնարկում է ՄԱԿ-ի համաշխարհային 6-րդ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթը
  • Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ…

    ԵՄ-ն 5,1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ճանապարհային անվտանգության ապահովման համար
  • Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝ Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր…

    «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը» կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից
  • Երևանում տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին Եվրոպական միության կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը։ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։ Մեկնարկային հանդիպմանը ներկա էին Եվրոպական ներդրումային բանկի, «Տրանսպորտային ծրագրերի…

    Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը
  • Եվրոպական ներդրումային բանկի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպական միության կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ուղղվող ներդրումների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից: ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։ Ընդհանուր…

    Քննարկվել են ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին առնչվող հարցեր