Ճանապարհային դեպարտամենտ
ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի Հանրապետության որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Նշվում է, որ առկա է մառախուղ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի և Բաղրամյանի ճանապարհներին։ Ըստ աղբյուրի՝ ճանապարհներին տեսանելիությունը կազմում է 50-ից 100 մետր։
ՀՀ որոշ հատվածներում մառախուղ է
Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում մառախուղ է։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ժամը 09։00-ի դրությամբ՝ մառախուղ է Մասիսի ու Արտաշատի տարածաշրջաններում, իսկ տեսանելիությունը կազմում է 200 մետր։ Իսկ ավտոճանապարհների մասով նշվում է, որ ՀՀ-ում բոլոր միջպետական և հանրապետական ճանապարհներն անցանելի են։
Մեղրիում ձյուն է տեղում․ Գորիսում մառախուղ է
Նոյեմբերի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Մեղրիի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Գորիսում ու Մեղրիի լեռնանցքում առակ է մառախուղ, իսկ տեսանելիությունը 60-70 մետր է։ Ըստ աղբյուրի՝ Սիսիանում էլ տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կցորդիչով տրանսպորտի կողաշրջման հետևանքով ճանապարհը փակվել է
Կցորդիչով տրանսպորտային միջոց է կողաշրջվել Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի կիլոմետր 16+400 հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։ Նշվում է, որ կողաշրջման հետևանքով ճանապարհը փակ է։ Նշվում է նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Սադախլո-Բագրատաշենի տարածքում շարունակվում է նոր կամրջի շինարարությունը
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։ «Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ: Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում են…
Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ
Սեպտեմբերի 30-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ «Վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ83+400-կմ84+633 և կմ86+000-կմ86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայց ձորի…
Նորոգման աշխատանքներ՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին
Օգոստոսի 24-ին Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում: «Նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։ Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավար Խոր Վիրապ տանող ճանապարհը հիմնանորոգվում է Միջին նորոգման շրջանակներում նախատեսված են՝ ճանապարհային…
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը
Օգոստոսի 13-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածի (կմ 20+900-կմ 22+700 և կմ23+000-կմ31+200) հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։ «Հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն ջրահեռացման համակարգեր և…
Վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է հայկական պատվիրակության կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հաստատվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածության համաձայն ձևավորվող հանձնաժողովի հայկական պատվիրակության կազմը: Որոշման համաձայն՝ եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագահի տեղակալը՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի…
Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։ Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք…










