ճանապարհ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 8-ի դրությամբ, Հայաստանի տարածքում մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի են՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Փրկարար ծառայության տվյալներով՝ փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց տանող ճանապարհները, ինչպես նաև Ջերմուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի է, իսկ Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են։ Մերկասառույց է տեղ-տեղ նկատվում Ջուջևան-Ոսկեպար ճանապարհներին, Դիլիջանի…
Տավուշի մարզում հիմնանորոգվում է Թթուջուր-Բերդ ճանապարհը
Հ-38 հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է՝ միացնելով Գեղարքունիքի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Աշտարակի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունը թերացել է մաքրման և մշակման աշխատանքներում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման…
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից. ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Դեկտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 856 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ: Փրկարար ուժերի վարչության…
Արցախահայությունը պահանջում է բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը
Արցախցիները ոտքի են կանգել, և պահանջում են բացել Արցախը Հայաստանին կապող միակ կենսական նշանակություն ունեցող ճանապարհը։ Նրանք կոչ են անում բոլորին միանալ իրենց և իրենց բողոքի ձայնն ավելի բարձր դարձնել թե հանրության, թե միջազգային հանրության առաջ։
Մենք ընդգծում ենք բոլոր կողմերի՝ պայմանավորվածությունների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը. Իրանի դեսպան
Կարևոր և հիմնական հարցը, որը հասցեական վերաբերում է բոլոր կողմերին, նախկինում ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև մարդասիրական խնդիրներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունն է: Հայաստանում Իրանի դեսպանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է Լաչինում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ընդգծել ճանապարհն արագ բացելու անհրաժեշտությունը: Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում Իրանի դեսպան) – Մեզ մտահոգում է ստեղծված իրավիճակը թե՛ հումանիտար հետևանքների տեսանկյունից և…
Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների. Human Rights Watch
Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել, որում նշվել է. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակված է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը»։ Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին լքել շրջանը։ Ավելի քան հազար մարդ գտնվում է արգելափակման մեջ այս…
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի զավթումը կազմակերպածների մեծ մասը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են․ Արցախի դատախազություն
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ Հիշյալ դեպքերի կապակցությամբ Արցախի գլխավոր դատախազության…
2 զոհ, 5 վիրավոր. վթար Շատջրեք-Վարդենիս ճանապարհին
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհիները՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը, 33-ամյա Մարինե Գևորգյանը մահացել են, իսկ 37-ամյա վարորդը, 10-ամյա ուղևորուհին, 6-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 23-ամյա ուղևորը և 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
ԼՂ ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել. Նիկոլ Փաշինյան
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։
Արդեն ութերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 1100 քաղաքացի, որից 270-ը` անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119,…
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ստեղծված իրավիճակում բնակչության խնդիրներին հրատապ արձագանքելու համար շարունակում է գործել 119 և +374 47 119 119 հեռախոսահամարները։
Ադրբեջանն արդեն վեցերորդ օրն է` փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արցախի ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Հետադարձ կապ` 102, 911։
Արմավիրի մարզում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի մարզում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների…
Ժամը 16։30-ի դրությամբ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ
Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ինչպես հայտնում է Factor.am կայքը, Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ քաղաքացիական դիտորդները Գորիս-Ստեփանակերտ փակ ճանապարհահատվածում դիտարկում են իրականացնում: