Մայր Աթոռ
Նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։ Սակայն…
Մայր Աթոռում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ են տեղի ունեցել
Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ: Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորեց կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ…
Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը
Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ ֆեյսբուքյան էջից: Հայտարարության մեջ ասվում է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի…
Մենք պետք է քաջաբար պաշտպանենք մեր հոգևոր արժեքները. Գարեգին Բ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից հերթական ժողովը, որին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգեւորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցել…
Գարեգին Բ-ն ընդունել է Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին
Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին և Երկրորդ աշխարհամարտի հրամանատարների ժառանգներին` ուղեկցությամբ Ռուսաստանի հայերի միության անդամների: Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի նախագահ Նատալյա Կոնևան Նորին Սրբությանը ներկայացրեցին Հայաստան ժամանած խմբին, որի մեջ էին…
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտները այցելել են Մայր Աթոռ
Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող…
Մեռելոցն աշխատանքային օր դարձնելը հետքայլ է․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հետքայլ է որակել ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ն աշխատանքային օր հայտարարելու որոշումը: «Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին: Մեռելոցները կարևոր են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար մեր ննջեցյալներին, այլ նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց եկեղեցին ունի…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ տիար Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի: Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին…
Այսօր նշվում է Ծաղկազարդի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 14-ին է նշում Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժինը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես՝ մանուկների օրհնության օր: Տոնի առթիվ Էջմիածնի Մայր Տաճարի շրջակայքում ժամը…
Գարեգին Երկրորդը նոր նշանակումներ է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մասնավորապես ասվում է` Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Աղան աբեղա Երնջակյանը իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի…
Նշանակվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր միաբաններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանին իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Մայր Աթոռը հերքում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի կողմից թեկնածու առաջադրելու մտադրության մասին տեղեկությունը
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ…
Բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ
Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ: Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,…
Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում` Հայր Սուրբը ծառայության է նշանակվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր…














