մասունքներ
Զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման պայմանները չեն համապատասխանել պահանջներին.
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ: 2021թ. մայիսի 31-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի…
Զինծառայողների դիերի ու մասունքների վատ պայմաններում պահելու դեպքով 3 անձ ազատվել են աշխատանքից
ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Ովքե՞ր են մեղավորները զոհվածների դիերի հետ կատարվածի համար
Մայիսի 31-ին Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ։ Բոլորին էր հուզել այդ ահասարսուռ բոթը։ Դեպքին անդրադարձան շատ կողմերից և շատ մարդիկ։ Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները շատ կտրուկ արձագանք տվեցին և փակել էին Հերացի պողոտան՝ ի նշան բողոքի, և իրենց պահանջներն էին ներկայացնում պատկան մարմիններին։ Իրողության…
Այս պահին փորձաքննություն չանցած մասունքներ չկան․ ԱՆ
Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների…
Ավանեսյանը նշել է, թե որն է եղել իր բացթողումը՝ դիերի ու մասունքների աղմկահարույց դեպքի մասով
Երեկ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավենսյանը։ Նա ներողություն է խնդրել բոլոր հարազատներից ու ասել, որ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Ավանեսյանը վստահեցրել է, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը…
Հերքվել է՝ ինքնությունը չպարզված զոհվածների մասունքների վերաբերյալ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Infocheck-ը գրում է․ «Yerevan Today լրատվականն այսօր «Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն մեկ ընդհանուր գերեզմանում» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել։ Նյութը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե զոհերի նույնականացման գործընթացը դադարել է։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ անճանաչելի դարձած զինծառայողների նույնականացման համար ԴՆԹ փորձաքննությունները ընթանում են։ Գործընթացը չի դադարել։ Տեղեկությունը…
ASALA-ի անդամ Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Հայաստան
ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած ASALA-ի մարտիկ Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Հայաստան: Նրա վերջին հանգստավայրը լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է խորհրդանշական տապանաքարը: Հայկական ժողովրդային շարժումից հայտնում են, որ Յանիկյանի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: