Մատեյս դե Լիգտ
Բարսան ու Չելսին ցանկանում են գնել Յուվեի պաշտպանին
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը հայնտվել է միանգամից «Բարսելոնայի» ու «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Նշվում է, որ կատալոնական ակումբը 72 միլիոն եվրո է առաջարկել Դե Լիգտի համար, բայց «Չելսիի» գլխավոր մարզիչը պահանջել է, որպեզի ակումբի ղեկավարությունն ավելի շատ գումար առաջարկի ու գնի 22-ամյա ֆուտբոլիստին։
Բարսան հաշվարկել է՝ եթե դե Յոնգը միանա ակումբին, դե Լիգտն էլ կհետևի. Ռայոլա
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտ ամռանը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։ «Շատ հոլանդացիների համար «Բարսելոնան» օտարերկրյա ակումբ չէ, այլ՝ հոլանդական: Մատեյսը ստիպված էր գնալ այնտեղ, բայց ոչ այնպես, որ այն ընկալվեր որպես հայհոյանք: «Բարսելոնան» կարծում էր, որ խնդիրը գլխարկի մեջ է: Դե Լիգտը հոլանդացի է, ինչպես Ֆրենկի դե Յոնգը,…
Ինչպես են քվեարկել Մեսսին, Ռոնալդուն և Վան Դեյկը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար
ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար գլխավոր հավակնորդներ Լիոնել Մեսսին, Վիրջիլ վան Դեյկն ու Կրիշտիանու Ռոնալդուն միմյանցից բավականին տարբերվող ընտրություն են կատարել: Քվեարկության ժամանակ Մեսսին առաջնահերթություն է տվել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին, երկրորդ տեղում Մեսիի համար «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ արգենտինացու լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: Պորտուգալացի հարձակվող Ռոնալդուի եռյակը…
Դե Լիգտը ջանասիրաբար աշխատում է, ես շատ եմ հավանում նրա խաղը. Նեդվեդ
«Դե Լիգտը ջանասիրաբար աշխատում է և բարելավում է խաղը: Նա ինձ շատ է դուր գալիս: Ակնհայտ է, որ ֆուտբոլիստին ժամանակ է պետք, քանի որ նա դեռ շատ երիտասարդ է: Ափսոս, որ Կիելինին վնասվածք ստացավ: Այս խոսքերով «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը իր աջակցությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներ Մատեյս դե Լիգտին և Պաուլո Դիբալային. Նա շատ կարող…
Դե Լիգտը, Դե Յոնգը և Տադիչը ստացել են 3 գլխավոր մրցանակները
Հոլանդիայում տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրության արարողությունը: 3 գլխավոր մրցանակները բաժին են հասել Դե Լիգտին, Դե Յոնգին և Տադիչին, որոնցից երկուսը «Այաքսի» նախկին ֆուտբլիստներ են, իսկ մյուսը՝ ներկայիս: Պաշտպան Մատեյս դե Լիգտն, ով հիմա հանդես է գալիս «Յուվենտուսում», ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող: Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն, ով այժմ «կապտանռնագույն» է, ստացել…
Դե Լիգտն ընտրեց իր խաղային համարը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը արդեն ընտրել է, թե որ համարի ներքո հանդես կգա նոր մրցաշրջանում: Նա ընտրել է 4 համարի մարզաշապիկը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի թվիթերյան պաշտոնական էջը: 🌑🌒🌓🌔🌕 TURN DE LIGT ON, MATTHIJS! 💡 #TURNDELIGTON #LiveAhead pic.twitter.com/PWpetx63dl — JuventusFC (@juventusfc) July 19, 2019 «4 համարն ինձ համար միշտ յուրահատուկ է եղել: Դրանով…
Յուվենթուսը մոտ է Այաքսի ավագի հետ պայմանագիր կնքելուն
«Յուվենթուս»-ը մոտ է «Այաքս»-ի ավագ Մատեյս դե Լիգտի հետ պայմանագիր կնքելուն: Ակումբը մտադիր է գործարքն ավարտել մինչև առաջիկա շաբաթ օրը, որպեսզի խաղացողը կարողանա թիմի հետ մեկնել Ասիա՝ հավաքի: Այս մասին հաղորդում է Telegraf-ը: Նշվում է, որ «Յուվենթուս»-ն ավելացրել է իր առաջարկը՝ հասցնելով 67 միլիոն եվրոյի: Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել էր, որ Դե…
Հնարավո՞ր է Դե Լիգտի տեղափոխությունը․ ՊՍԺ-ի մարզական տնօրենը պատասխանել է հարցին
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է շրջանառվող այն լուրերը, որ իրենք կարող են գնել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին, հայտնում է La Parisien-ը։ «Հնարավո՞ր է Դե Լիգտի տեղափոխությունը: Ոչ: Նա չի տեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն»: Նման հնարավորություն եղել է: Մատեյսը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն մեր ակումբի համար հարմար պահ չէ խոշոր գումարներ ծախսելու համար: Մենք…
Յուվենտուսը շուտով կհայտարարի Դե Լիգտի տրանսֆերի մասին
Կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ Թուրինի «Յուվենտուսը» պայմանավորվածություն է ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» հետ: Ակնկալվում է, որ իտալական A Սերիայի գործող չեմպիոնները պաշտոնապես կհայտարարեն ֆուտբոլիստի տեղափոխության մասին հուլիսի 1-ին։ Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը: 19-ամյա պաշտպանի տրանսֆերը «Յուվենտուսին» կարժենա 67 մլն եվրո, գումարած 13 միլիոն եվրո՝ բոնուսներից: Դե Լիգտն արդեն տարեկան 8 միլիոն…
Մատեյս դե Լիգտի համար պայքարում Բարսելոնան զիջում է մրցակիցներին
«Բարսելոնան» շարունակում է պայքարել «Այաքսի» երիտասարդ պաշտպան Մատեյս դե Լիգտի համար: Դե Լիգտի համար են պայքարում նաև իտալական «Յուվենտուսը» և ֆրանսիական ՊՍԺ-ն: Սակայն «Բարսելոնան» զիջում է մրցակիցներին: Իսպանական ակումբը պատրաստ է դե Լիգտին վճարել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, այն դեպքում, երբ«Յուվետուսը» առաջարկում է հոլանդացուն տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ ֆրանսիացիները՝ 12 միլիոն եվրո:…
Իհարկե, ես կուզեի, որ Դե Լիգտը տեղափոխվեր Բարսելոնա․ Ֆրենկի դե Յոնգ
Ֆրենկի դե Յոնգը հույս է հայտնել, որ Մատեյս դե Լիգտը կտեղափոխվի «Բարսելոնա»: «Իհարկե, ես կուզեի, որ նա տեղափոխվեր «Բարսելոնա», բայց տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ամեն ինչ կախված է նրանից: Ես չգիտեմ՝ ինչպես կդասավորվի նրա ապագան, դա նրա որոշումն է: Դուք պետք է նրան հարցնեք այդ մասին, բայց ես հույս ունեմ, որ Դե Լիգտը կհայտնվի «Բարսելոնայում»:…
Հոլանդիան հաղթեց Անգլիայի հավաքականին՝ դուրս գալով փլեյ-օֆֆի եզրափակիչ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կիսաեզրափակչի երկրորդ հանդիպմանը մրցակցել են Անգլիայի և Հոլանդիայի հավաքականները: Հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ Մարկուս Ռեշֆորդը՝ խաղի 32-րդ րոպեին գրավելով Հոլանդիայի դարպասը: 73-րդ րոպեին «նարնջագույնները» խփեցին պատասխան գոլը: Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մատեյս Դե Լիգտը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 97-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ուոքերը, իսկ 114-րդ րոպեին հոլանդացի Պրոմեսը հաշիվը…
Յուվենտուսը խոշոր պայմանագիր է պատրաստում Մատեյս դե Լիգտի համար
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է կարևոր քայլ կատարել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերը գնելու հարցում: Calciomercato-ի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը Մատեյսի համար խոշոր պայմանագիր է պատրաստում, որպեսզի 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջ անցնի «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Սիթիից»: Հաղորդվում է, որ Մատեյս դե Լիգտը ցանկանում է նոր ակումբում տարեկան 7 միլիոն եվրո ստանալ: «Յուվենտուսը» դեռ չի շտապում…