Մատենագիրք Հայոց
Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե գիտաժողովների, թե ցուցադրությունների կազմակերպման առումով: Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում առանձնացրեց մատենաշարերի հրատարակությունը: «Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ…