մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանում բախվում են կեղծ դատավարությունների
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ադրբեջանում բախվում են դատավարությունների, որոնք լայն միջազգային դատապարտում են առաջացրել և որակվել որպես քաղաքական դրդապատճառներով կեղծ գործընթացներ։ «Ռազմագերի» որակումը վիճարկվում է Ադրբեջանի կողմից, որը նրանց համարում…
ԲԴԽ-ն ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է անում ներդրում ունենալ պատերազմի դադարեցման գործում
Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր՝ դատապարտելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ներդրում ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։ «Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և…
ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահի դիմումը
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: Համաձայն Եվրադատարանի հաղորդագրության՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ…
Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում…
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում: Թեմայի շուրջ փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է…
Քոչարյանի գործով ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար ՄԻԵԴ-ում հանձնաժողով է ստեղծվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ ՄԻԵԴ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ խորհրդատվական կարծիքի դիմումն ստացել են 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին Մեծ պալատի հանձնաժողովի կողմից այն վարույթ…
ՀՀ ՍԴ-ն ՄԻԵԴ-ից խնդրել է սահմանադրական կարգի տապալման համար պատժի վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանի Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խնդրել է տրամադրել երկրի Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալման համար պատիժ նախատեսող հոդվածի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: ՄԻԵԴ հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանը երկրորդ երկիրն է, որը նման եզրակացություն է խնդրել Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության համաձայն: Առաջին հարցումը 2018 թվականի հոկտեմբերին կատարել է Ֆրանսիան:…
ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին shantnews.am-ի հետ է հայտնել Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասաց, որ ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը և անօրինական կալանքին: Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ մոտ ապագայում լուրեր կստացվեն ՄԻԵԴ-ից:
Օրենքը կփոխեն, որով հնարավոր կլինի դատավորներին պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ որոշումների արդյունքում. Ժողովուրդ
«Արդարադատության նախարարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում։ Եվ բնականաբար, այս իրավիճակում այդպիսի լիազորություն է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը։ Նման փոփոխություն անելու կարևորությունը նաև ակնառու դարձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1…
Հստակեցվել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին վերաբերող պահանջները
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հանձնաժողովականներին ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկությունը: Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ…
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան…











